Բլոգային աշխատանք

Բլոգային աշխատանք

  • Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 

Մայրական սալիկ-համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան միանում են նրան :

Պրոցեսոր-Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է, այն համակարգչի ուղեղն է։
  Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունն ու արագությունը։

Ռամ-օպերատիվ հիշողության սարքն է, պատասխանատու է ժամանակավոր հիշողության համար։Համակարգչում ռամերը կարող ենք ավելացնել։

Սնուցման բլոկի միջոցով համակարգիչը ստանում է հոսանք, փչանալու դեպքում համակարգիչը չի միանում։ Սնուցման բլոկը համակարգիչը պահպանում է հոսանքի տատանումներից։ Սնուցման բլոկը ամենաշուտ փոշոտվող մասն է։

Վիդեոքարտը ապահովում է համակարգչով տեսնայութեր դիտելու հնարավորությունը։ Համակարգչում ինչքան հզոր վիդեոքարտ է տեղադրված, այնքան էլ հնարավոր է լավ որակի մոնտաժային ծրագրեր կիրառելն ու որակյալ խաղեր խաղալը։

Վինչեստր կամ կոշտ սկավառակը համակարգչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:  Լինում են երկու տեսակի՝ HDD և SSD։ արագագործ, թեթև, չափերով փոքր, ամուր, անձայն, բայց թանկ։ Նորագույն համակարգիչները HDD -ի փոխարեն օգտագործում են SSD, որոնք շատ ավելի արագագործ են,թեթև են և ուժեղ քան սովորական վինչեստրները։ Ի տարբերություն HDD -ի SSD սկավառակները կրկնակի թանկ են։

  • Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք 

Հիմնական պերիֆերային սարքավորումներն են՝ մկնիկ,ստեղնաշար, մոնիտոր, բարձրախոս,դինամիկ։

  • Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում) 

Մուտքի սարքավորումներն ինֆորամացիան մուտք են անում համակարգիչ, օրինակ՝ստեղնաշար, մկնիկ,սկաներ

Ելքի սկավառակը հակառակ մուտքի սարքավորման, համակարգչից դուրս են հանում ինֆորմացիան տպիչ, դինամիկ

Մուտքի և ելքի սարքավորումներ՝ կոշտ սկավառակ, կրիչներ, wifi սարքավորում

  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը 
  • Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ

Թղթապանակը արկղ է, որի մեջ տեղադրվում են բազմաթիվ ֆայլեր: Թղթապանակի չափը , նրա մեջ գտնվող ֆայլերի չափն է :

Ֆայլային համակարգի միջոցով պահվում են համակարգչային ֆայլերը և նրանց պարունակած տվյալները, դրանց միջոցով հեշտացվում է ֆայլի պարունակաության փնտրումն ու հասանելիությունը։

Պիտակ-ֆայլերի կամ ծրագրերի կրկնօրինակումն է, որոնք առավել հաճախ ստեղծվում են աշխատասեղանի վրա ։

Թողնել մեկնաբանություն