Մասնագիտական զարգացումների մասին

Մասնագիտական զարգացումների մասին

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներից մասնակցել եմ մայրենի խոսքի մշակույթի սեմինարներին։ Տիկին Մարիետի հետ ունեցել ենք ութ հետաքրքիր ուսումնական պարապմունքներ, որի ընթաքում կատարել ենք ամենատարբեր աշխատանքներ, զրուցել ենք «Իմացումի հրճվանք» ծրագրի մասին, անդրադարձ կատարել ուսումնական պլաններին ու կարգերին։Հանդիպումների ժամանակ խոսել ենք նաև ուսումնական նյութերի, ինչպես նաև դրանց մատուցման մատչելիության մասին, քննարկել մեկը մեկից հետաքրքիր մանկավարժական հոդվածներ, որտեղ ականավոր մանկավարժներն անդրադարձել են դաստիարակի և ուսուցչի դերի կարևորությանն ու նշանակությանը, կրթական համակարգին և դասագրքերին։

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Այս հոդվածում հեղինակն անդրադառնում է տարատեսակ հարցերի և խնդիրների, որոնք վերաբերում են կրթական համակարգին,մանրամասն նկարագրում և առանձնացնում է կետեր, որոնք արդիական են գրեթե բոլոր ժամանակների դպրոցական առօրյայում:

Ըստ հեղինակի մեր կրթական համակարգը մեծ ճգնաժամի դարաշրջանում է, քանի որ ներկայիս դպրոցներում չեն ձևավորվում անհատներ, ովքեր ունակ են մտածելու, վերլուծելու նույնիսկ իրենց սեփական արարքները, փոխարենը սովորեցնում են ենթարկվել հրամաններին:

«Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ.
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն»:

Ընթերցելով հոդվածը ևս մեկ անգամ համոզվեցի, որ երեխաների հետ հարաբերությունները պետք է կառուցել ազնվության, վստահության և մեկս մյուսին բացառապես հարգելու որակային հատկանիշների հիման վրա։

Ներկայումս հասարակական երկու ինստիտուտ է վերահսկում մեր երեխաների կյանքը
հեռուստատեսությունը և դպրոցը: Նրանք երկուսով իմաստության, ամրության, զսպվածության և արդարության իրական աշխարհն իջեցնում են
մինչև չընդհատվող անհեթեթություն:

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ: Վերլուծական աշխատանք

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ: Վերլուծական աշխատանք

Հոդվածը՝ այստեղ

Հետաքրքիր, արդիական հոդված է, որտեղ ականավոր մանկավարժ Բորիս Բիմ- Բադն անդրադարձել է դաստիարակի և ուսուցչի դերի կարևորությանն ու նշանակությանը, դպրոցին, դասագրքերին և այն ժամանակին,որի ընթացքում երեխան ձևավորվում է որպես անհատ:

Ինչպես հոդվածագիրն է նշել՝ դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Այո՛, համամիտ եմ, բայց այստեղ կարևոր է նաև ծնողի և ընտանիքի դերը, քանի որ մինչ մանկապարտեզն ու դպրոցը՝ նրա առաջին և ամենակարևոր ուսուցիչները ծնողներն ու ընտանիքի անդամներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: 

«Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել»։ Համամիտ եմ նաև այս մտքի հետ. Ցավոք, հանրակրթական դպրոցների կրթական համակարգը տարիներ շարունակ նույն դասագրքերով, նույն ինֆորմացիայով շարունակում է կրթել տարբեր ժամանակների տասնյակ սերունդներ, չնկատելով անընդհատ փոփոխվող աշխարհը, սերունդների հետաքրքրություններն, արդի խնդիրները, մշակութային ու գաղափարախոսական մոտեցումները:

Անդրադարձ 1-3 դասարանների ուս․ պլանին

Անդրադարձ 1-3 դասարանների ուս․ պլանին

Հանրակրթության պետական չափորոշիչ

Ուսումնական պլան. 1-3-րդ դասարաններ

Մեջբերում 12-րդ կետից

Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

Ուսումնական պլանի 15-րդ կետում ներկայացված պահանջները՝սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, առարկայական ֆլեշմոբերին մասնակցությունը միայն գրանցում ենք սովորողի աճի բնութագրերում։

Ուս․պլան 16-րդ կետ

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:

Հանրակրթության պետական չափորոշիչ

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14-րդ կետ

oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

Ուս․ պլան21-րդ կետ

Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:

Անգլերեն222
Ռուսերեն222

Ուս․պլան 31-րդ կետ

3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

Բացի նշված եռօրյա ճամբարներից սովորողները ճամփորդում են նաև այլ ուղղություններով ։

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Աղբյուրը՝ Դպիր

Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածը հետաքրքիր և օգտակար պատում է մանկավարժությամբ զբաղվող մարդու, ինչպես նաև երեխա դաստիարակող ծնողի համար։ Հեղինակը հոդվածում շոշափում է բազմաթիվ հարցեր, բերում հետաքրքիր օրինակներ,որոնք յուրաքանչյուրիս մտածելու, քննարկելու առիթ են տալիս։

Ընթերցելով հոդվածը՝ ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցադրումների, որոնք առանձնացրել եմ։

Միգուցե մենք շա՞տ ենք գովում կրտսեր աշակերտներին լավ աշխատանքի համար և չկանխամտածված ձևով չե՞նք ներշնչի նրան վատ հույզեր աշխատանքը վատ կատարելու դեպքում։

Ինքս էլ իմ սովորողների հետ մեր զրույցներում միշտ նշում եմ, որ երբեմն հնարավոր է ինչ-որ հարցերում մենք չլինենք լավագույնը, ինչ -որ բաներ չհասկանանք, միգուցե նաև սխալվենք, բայց այդ ամենը չպետք է նպաստի վախի առաջացման կամ տրամադրության անկման, քանի որ սխալ թույլ տալով մեզ ոչ մի լուրջ բան չի սպառնա, փոխարենը նկատելով մեր հաջողությունները մյուս գործունեություններում՝ պետք է փորձենք ավելի հեշտ ու թեթև վերաբերվել ձախողումներին կամ անհաջողություններին։

Նկատելով անհաջողությունները, մենք ոչ թե պետք է քննադատենք, այլ խրախուսենք սովորողներին՝ համեմատություններ կատարելով նախկինում չստացված դեպքերի, իրադարձությունների հետ և ամենակարևորը նշել՝ ցանկացած նոր բան սովորելիս սկզբում հնարավոր է լինեն անհաջողություններ, բայց եթե շարունակենք փորձել, աստիճանաբար ամեն ինչ էլ կստացվի:

Կարևոր է սովորող-ուսուցիչ կապը, միմյանց վստահելն ու քաջալերելը և ինչպես հեղինակն է նշում՝ «Դեռ ավելին, մենք պետք նաև մեզ վստահենք, որպեսզի հասկանանք շրջապատը»։ Շրջապատը ճանաչելու, հասկանալու համար պետք է երեխային սովորեցնենք լինել ինքնուրույն, երբեմն նաև մեր օգնությունն ու միջամտությունը դարձնելով աննկատ,քանի որ հնարավոր է սովորողի կողմից այն դիտարկվի անտեղի միջամտություն, ինչն էլ կարող է նրան խանգարել և հանգեցնել անվստահության։

Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Այս գլխի նյութերի մեծ մասը կարող էր 7-րդ գլխում լինել՝ «Ուսումնառությունն աշխարհում»: Ես սա այստեղ տեղադրեցի՝ մեկ այլ տեսակետ արտահայտելու համար: Այնտեղ խոսում էի այն երեխաների (և ուրիշների) մասին, որոնք իրենց ուսումնառությունն իրականացնում են դպրոցից դուրս: Այստեղ խոսում եմ առանց ուսուցման ուսումնառության մասին՝ անելով սովորելու, կասկածելով, ինչ-որ բաներ պարզելով, և հաճախ, ուսման ընթացքում, դիմակայելով ուսուցմանը, երբ  մեծահասակները դրական մղումներով փորձում են անվերապահ պնդումներ անել:

Անգլիայից Ջուդի Մաքքայիլի նամակը շատ լավ է նկարագրում ուսումնառության այս տեսակը. «Ինձ համար, իրոք, դժվար է բացատրել մարդկանց, թե ես ինչպես եմ սովորեցնում երեխաներին:Խնդիրը ծագում է հիմնական ըմբռնումից, որ շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ այն, որ երեխաները, փաստորեն, իրենք իրենց են սովորեցնում: Ես անհնարին եմ համարում որևէ կարգի ֆորմալ դասեր տալը՝ և′ ժամանակը խնայելու առումով, և′ իմ «ապրիր և թույլ տուր, որ ուրիշներն էլ ապրեն» սկզբունքի պատճառով:

Read more
Կետադրություն

Կետադրություն

Հայերենի կետադրությունը

Բութը դրվում է՝

զեղչված ստորոգյալի փոխարեն

Օրինակ` Ես տուն գնացի, նա՝ շուկա (գնաց):

զեղչված ստորադասական շաղկապների փոխարեն 

Օրինակ` Ինձ թվում է՝ (որ) էլ չենք հանդիպի:

դերբայական դարձվածով ձևավորված բառակապակցություններից առաջ և հետո

ա.եթե դերբայական դարձվածը նախադաս է,
Դեռ լույսը չբացված՝ զինվորը ճամփա ընկավ:

բ.եթե դերբայական դարձվածոը վերջադաս է,

Համրում եմ քայլերդ մոլոր՝ աշնան մեջ նայելով հեռուն:

թվարկում պարունակող նախադասություններում կամ տեքստում, թվարկումից առաջ

Օրինակ`  «Երեքով կգնաք՝ դու, Արմենն ու Սահակը»:

բացահայտիչ-բացահայտյալ կապակցություններում

Օրինակ` « Դու՝ մասնագետդ, ուշադիր պիտի լինես»:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե այն ԾԱՎԱԼՈՒՆ է, այսինքն կազմված է երկու և ավելի բառերից /

Օրինակ` Եկողը գեղեցիկ տղամարդ էր` բարձրահասակ, պարթև:
Հեռվում երևաց ամրոցը` շրջապատված բարձրաբերձ պարիսպներով: 

Հատկացուցիչը հատկացյալից տրոհվում է բութով, եթե նրանց միջև ընկած են նախադասության այլ անդամներ:

Օրինակ` Ոսկանը նայում էր պատի` տարիների ընթացքում խամրած նկարին:

Բայց` Ոսկանը հանեց Ստեփանոսի՝ վաղուց խունացած նամակը և սկսեց կարդալ»:

Այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում կամ մեկնություն։
Այսպիսով՝ դատարանը որոշեց։

Read more
Ապրումակցային մանկավարժություն

Ապրումակցային մանկավարժություն

 «Ապրումակցային մանկավարժություն» շարքից,,
«Ապրումակցային մանկավարժություն»

Վերլուծություն

Երկու հոդվածներն էլ թեթև, պարզ ու անկեղծ, ուսուցիչ-սովորող հարաբերությունների, ապրումակցումի մասին են, որտեղ կարծում եմ ուսուցչությամբ զբաղվող յուրաքանչյուրն իրեն համար հոգեհարազատ շատ բաներ կգտնի։ Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է և սովորողը չի կարող չնկատել կեղծն ու արհեստականությունը։ Պետք է բնական, անկեղծ հարաբերություններ ստեղծել ու չվախենալ դրանից, քանի որ ըստ իս մանկավարժության ամենաառաջին կանոնը փոխադարձ վստահությունն ու սերն է։ Սովորողները դասարան են բերում ամենատարբեր պատմություններ՝ սպասելով ուսուցչի արձագանքին, ապրումակցումին և մենք չենք կարող չուրախանալ նրանց ձեռքբերումներվ, տխրել՝ անհաջողություններից, դժվարությունների դեպքում՝ օգնել։ Եվ հենց այստեղ է, որ ուսուցիչը և սովորողը դառնում են ընկերներ:

Օգտակար, արդյունավետ հոդվածներ են բոլոր նրանց համար ովքեր ուզում են մտնել մանկավարժության աշխարհ և ովքեր արդեն զբաղվում են մանկավարժությամբ։

Կրթահամալիրում ՏՄԱԿ-ի ներկայացուցիչներն են…

Կրթահամալիրում ՏՄԱԿ-ի ներկայացուցիչներն են…

Փետրվարի 3-ին, կրթահամալիր այցելեցին թիվ 3 ՏՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակը գործընկեր կառույցի` կրթահամալիրի դասավանդողներին, ներառականության խմբի մասնագետներին ԱՈՒՊ-ի նոր ձևաթղթի լրացման, օրենքում կատարված փոփոխությունների մասին իրազեկումն էր:

Մասնագետներն մանրամասն ներկայացրին ուսումնական հաստատության, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթները, փոխադարձ համագործակցության, ԱՈՒՊ-ի մշակման բազմամասնագիտական խմբի փոխադարձ օգնության կարևորությունը, որով սահմանվում են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանները և այդ պայմանների ապահովմանն ուղղված ծառայությունները` ըստ մակարդակների:

Դասվարների համար ընտրված խնդիրներ

Դասվարների համար ընտրված խնդիրներ

1.Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, և յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտեք 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։

Լուծում

1․ 23×3=69 բնակարան

23-րդ հարկի բնակարաններն են՝ 67,68,69

2.67+68+69=204

2.1, 5, 17, 53, 161, ․․․թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 161-ից հետո գրված թիվը։

1×3+2=5

5×3+2=17

17×3+2=53

53×3+2=161

161×3+2=485

Պատ՝ 485

3․Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով մեծ է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։

24 ։ 3 =8 կով

Ստուգում

8×4=32 ոտք

32-8=24

4․Ամիսներից մեկում կար հինգ կիրակի։ Այդ ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։

Խնդիրը լուծելիս օգտվել եմ օրացույցից, որպեսզի ամիսը ունենա հինգ կիրակի, այն պետք է սկսվի շաբաթ օրվանից։ Այդ ամսվա 20-ը կլինի հինգշաբթի։

Read more