«Անաղբ ճամբար, անաղբ կենցաղ»

«Անաղբ ճամբար, անաղբ կենցաղ»

«Անաղբ ճամբար, անաղբ կենցաղ» նախագծի շրջանակում այսօր Արևելյան դպրոցի «Զար զընգը» և «Ժպտերեսիկ» ջոկատների ճամբարականները խնամեցին և աղբից ազատեցին Արևելյան դպրոցից կրթահամալիրի Սարալանջ տանող ճանապարհը ։ Այնուհետև քայլեցին Մայր դպրոցից Արևելյան դպրոց ճանապարհով՝ խնամելով նաև հարակից տարածքները:

Լուսանկարները՝ Արմինե Մովսիսյանի

Ծաղկային ֆլեշմոբ Արևելյան դպրոցում

Ծաղկային ֆլեշմոբ Արևելյան դպրոցում

Սովորողների մի խումբ այսօր մասնակցեց «Ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում» ֆլեշմոբին, որի շրջանակում Արեւելյան դպրոցի բակում ընկեր Գոհարի հետ տնկեցին Քոլեջի տնկարան-սածիլանոցից ձեռք բերած ծաղկող բույսերի սածիլներ:

Մաքուր միջավայր

Մաքուր միջավայր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Բակ-պարտեզի, միջավայրի խնամքն ու բարեկարգումը մեր օրվա մի մասն են կազմում։ Այսօր էլ սովորողների հետ շրջեցինք մեր կանաչապատ բակով, Արևելյան դպրոցի հարակից տարածքներով և փորձեցինք հնարավորինս հավաքել թափված աղբը։

Ընտանեկան պարտիզապուրակային աշխատանքներ։ Լյուսի Անդրեասյան

Ընտանեկան պարտիզապուրակային աշխատանքներ։ Լյուսի Անդրեասյան

«Ուսումնական գարուն» նախագծի ընթացքում Լյուսին հայրիկի հետ իրականացնում է պարտիզապուրակային աշխատանքներ, խնամում է բակ-պարտեզն ու տնկում նոր ծառեր։

«Վարդատունկ»

«Վարդատունկ»

Վարդատունկ «Վարդատոնին» ընդառաջ:
Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողներն այսօր կրթական պարտեզում տնկեցին 109-րդ վարդի թուփը:

Մինչ վարդատունկ իրականացնելը, նախ ընկեր Գոհարի հետ բարեկարգեցինք տարածքը՝ մաքրելով քարերից ու չորացած խոտերից, որից հետո պարարտացրեցինք նախօրոք փորված փոսերն ու տնկեցինք վարդի թփերը:

Տեսանյութ՝