Այց ուսումնական Ագարակ

Այց ուսումնական Ագարակ

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ուսումնական Ագարակ

Օր՝ Մարտի 29
Ժամը՝ 10։30-12:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Մուտք» ճամբարի մասնակիցներ

Նախագծի պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարինե Մարտիրսյան

Read more
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ, Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ․․․՝ գնում ենք ՁԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ, Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ․․․՝ գնում ենք ՁԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Նախագիծը՝ Արմինե Մովսիսյանի

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ուսումնական Ագարակ

Օր՝ օգոստոսի 26
Ժամը՝ 12։00-13։00
Մասնակիցներ՝ «Մուտք կրթահամալիր» ճամբար 2-3-րդ դասարան

Խնդիրներ

  • տարածքի ճանաչում, գնահատում, խնամք
  • կենդանիների ճանաչում, գնահատում, խնամք
  • ուսումնական Ագարակի դերի ու նշանակության դիտարկում, քննարկում
  • անհրաժեշտ աշխատանքի դիտարկում, գնահատում
  • սովորողի կողմից տարվող աշխատանքների դիտարկում, ինքնաճանաչում, սեփական հնարավորությունների բացահայտում
  • սովորող-բնություն անմիջական կապի ամրապնդում
  • կենդանու ճանաչում
  • կենդանիների հետ տարվող խնամք

Նպատակ՝

  • ձիավարության հմտությունների ձեռքբերում
  • սեբաստացիական միջավայրի ճանաչում-ուսումնասիրություն

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիավարության համար հարմար հագուստ
  • Ձիուկների համար բանջարեղեն (կաղամբ, գազար և այլն)
  • Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
  • Հիգիենայի պարագաներ (ախտահանիչ, թաց և չոր անձեռոցիկներ)

Ակնկալվող արդյունք

  • մաքուր, խնամված կենսամիջավայր
  • մաքուր, խնամված կենդանիներ
  • սովորողի ինքնաբացահայտման հնարավորություն
  • սովորղ-բնություն անմիջական կապի ամրապնդում
  • ձիավարություն
Այցելություն ուսումնական ագարակ

Այցելություն ուսումնական ագարակ

Մայիսի 13-ին սովորողներն ընկեր Ալինայի և ընկեր Սոֆյայի հետ այցելեցին կրթահամալիրի ագարակ։ Նախքան ագարակ այցելությունը, սովորողները ծանոթացել են ձիերի խնամքի, ձիավարության, անվտանգության կանոններին։ Բացի անվտանգության կանոնների իմացությունից, սովորողները հետաքրքրվել են ձիերի սնունդի մասին և իրենց հետ բերել անհրաժեշտ բանջարեղեն ու մրգեր։

Նյութը՝ Սոֆյա Մամյանի բլոգում։

Տեսանյութը՝ Ալինա Մարզումանյանի

Այցելություն ուսումնական ագարակ

Այցելություն ուսումնական ագարակ

Օրը՝ Մայիսի 13

Սկիզբը՝  10։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1․3 դասարան

Նպատակը, խնդիրները՝

  • Մարզական քայլք
  • Հոգատար վերաբերմունք դեպի կենդանին
  • Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
  • Ձիերի խնամք, կերակրում
  • Ձիավարություն

Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ծանոթացում ձիերի խնամքին, ձիավարության անվտանգության կանոններին, ձիավարություն։

Արդյունքը՝ Պատումներ տպավորությունների մասին՝ գրառման, տեսանյութի կամ նկարաշարերի տեսքով։