Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

Այսօր մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարին: Ժպտուն աչքերով, մի փոքր հուզված առաջին դասարանի սովորողներին դիմավորեցինք կրթահամալիրի «Մայր դպրոց» կանգառում, այնուհետև քայլեցինք դեպի Արևելյան դպրոց: Տոնական ընդհանուր պարապմունքով միմյանց ողջունեցինք, ծափահարեցինք մեր նորեկ ընկերներին:

Փոքրիկ գնացք կազմելով ուղևորվեցինք մեր մեծ ու լուսավոր դասասենյակը, որտեղ «Բարև, ես եմ․․․» խաղի միջոցով վերհիշեցինք մեր ընկերների անունները: Հանդիպման ընթացքում պատրաստվեցինք կրթական շքերթին, վերհիշեցինք մեզ արդեն ծանոթ «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, սովորեցինք Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծությունը: Սովորողները մեծ ոգևորությամբ գունավոր թղթերով պատրաստեցին պզզան մեղվին: Օրն ավարտեցինք ընկեր  Տաթևի հետ՝ միասին կոմիտասյան երգեր երգեցինք և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ հավաքվել էին կրթահամալիրի երթուղայինները:

Տեսանյութ՝

Ընտանեկան բառատոն-բառգրոցի

Ընտանեկան բառատոն-բառգրոցի

Նախագիծը նախատեսված է վեց տարեկան սովորողների համար։

ժամանակահատված՝ 10.07.21-31.07.21

Նպատակները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • բառուսուցման հմտությունների ձևավորում,
  • մանր մոտորիկայի զարգացում,
  • բառ կազմելու հմտությունների ձևավորում, զարգացում,
  • հաշվելու կարողությունների ձևավորում։

Խնդիրները՝

  • ամառային մրգերի համտես-բառուսուցում՝ կորիզագրություն, ծիրանագրություն, կեռասագրություն համտեսով և այլն։
  • ամառային բանջարեղենի համտես-բառուսուցում՝ բանջարեղենագրություն (բաժանում կտորների), հաշվում համտեսով և այլն,
  • հատիկագրություն։
Read more
2021-2022 ուստարվա աշխատանքային փաթեթ

2021-2022 ուստարվա աշխատանքային փաթեթ

Փաթեթը լրամշակվում է.

Փաստաթղթեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 6 տարեկանների համար

Ուսումնական օրացույց

Դասարանական օրացույց 2021-2022 ուստարի

Ուսումնական պլաններ

Ուսումնական գրականություն

Ուսումնական նախագծեր՝

Օգոստոսի 31՝ 2021-2022 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ

Սեպտեմբերի նախագծեր

Read more
Դասարանական օրացույց 2021-2022 ուստարի

Դասարանական օրացույց 2021-2022 ուստարի

Դասվար՝ Սիդոնյա Վիրաբյան

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Օգոստոսի 31՝ 2021-2022 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ

Սեպտեմբերի նախագծեր

Read more
«Անկախության տոն. բարձունքների նվաճում»

«Անկախության տոն. բարձունքների նվաճում»

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Նախատեսված է «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:

Read more
«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի , Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 25․09-09․10․2021

Միջավայր՝ դասասենյակ-լաբորատորիա, համերգասրահներ, այլ դպրոցներ, բակ-պարտեզներ,  ձայնագրման ստուդիա:

Read more
«Լողափնյա աշուն»

«Լողափնյա աշուն»

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ 01.09-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում:

Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

«Գիտելիքի օրը ընտանիքում» ընտանեկան նախագծեր

«Գիտելիքի օրը ընտանիքում» ընտանեկան նախագծեր

2021 թվականի սեպտեմբերի 1-ը  սովորողն անցկացնում է ընտանիքում, ընտանիքի հետ՝ ստեղծելով ընտանեկան հետաքրքրիր տեսանյութեր:

  • Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։
  • Այդ օրը առաջարկում եմ ընտանիքիդ անդամների հետ  այցելել  թանգարաններ, գրադարաններ, թատրոններ կամ ցուցասրահներ: Չմոռանա՛ս  պատմել, ներկայացնել այցելածդ վայրի, ինչպես նաև Ձեր անցկացրած օրվա մասին: Պատրաստած տեսանյութը այնուհետև կհրապարակեք  youtube-ում, իսկ  հղումն կուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին:
  • Սիրելի ծնողներ, սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ծնողները լավ հնարավորություն ունեն իրենց երեխաներին նոր գիրք նվիրելու։ Այսպես ծնողների կողմից ձեռք բերված նոր գրքերով կարող ենք ստեղծել դասարանական ընթերցասրահներ, որոնցից կօգտվեն սովորողները։ Ցանկալի է, որ ձեռք բերվող գրականությունը լինի ոչ միայն գեղարվեստական, այլև բնագիտական, լինեն նաև հանրագիտարաններ, բառարաններ, այն, ինչը կարող է սովորողի ամենատարբեր հետաքրքրությունները բավարարել։
«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը`սեպտեմբեր-հոկտեմբեր ամիս։

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Read more
«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս:

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Read more