Հանդիպում Կենդանաբանական այգու տեռարիումի աշխատակից Լիանա Հակոբյանի հետ

Հանդիպում Կենդանաբանական այգու տեռարիումի աշխատակից Լիանա Հակոբյանի հետ

Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորող Արտաշեսի հայրիկի՝ Հովսեփ Հակոբյան-ի առաջարկով այսօր 2․3 և 2․4 դասարանի սովորողներն հյուրընկալեցին Կենդանաբանական այգու տեռարիումի աշխատակից Լիանա Հակոբյանին։ Հետաքրքրիր ու հավես հանդիպման ընթացքում սովորողները ծանոթացան երեք տեսակ ոչ թունավոր օձերի, կրիայի փոքրիկ ձագուկի, կրիայի ձվիկի և ժպտերեսիկ մողեսի հետ։

Համեղ տառթխիկ

Համեղ տառթխիկ

 «Հարթակում ծնողն է»նախագծի ընթացքում հյուրընկալելու ենք սեբաստացի ծնող Գոհար Ծատուրյանին և միասին իրականացնելու ենք տառթխիկ։

Օրը՝ Մայիսի 3

Ժամը՝ 10։00-11։50

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի դպրոցի 1-3 դասարանի սովորողներ, ծնող՝ Գոհար Ծատուրյան

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

  • Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում
  • Ծնողական համայնքի ներառում ուսումնական գործունեությանը
  • «Բառուսուցում» նախագծի ամփոփում
  • Խոհարարական հմտությունների ձեռքբերում
  • Սովորողների անվան առաջին տառերի թխում, հյուրասիրություն

Հացթխիկի երգերի կատարում

  • Քուրիկ Զիզի
  • Տատիկ զալուր
  • Գունդ անեմ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ալյուր
  • Ձու
  • Մածուն
  • Շաքարավազ
  • Սոդա
  • Ձեթ
  • Վանիլին

Արդյունքը՝ տեսաֆիլմի հրապարակում դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում


Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում ծնողն է շուրջտարյա նախագծի ընթացքում այսօր հանդիպեցինք Մեդիամաքս մեդիա ընկերության լրագրող Լուսին Մկրտչյանի հետ։ Շատ արդյունավետ ու բազմաբովանդակ զրույց ունեցանք մեր դասընկեր Լեոյի մայրիկի հետ,որն էլ կնպաստի մեր դասարանական ռադիոթողարկումների էլ ավելի հետաքրքիր դառնալուն։

Տեսանյութ՝

Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում ծնողն է

Օրը՝ 28․04․2022

Վայրը՝ Արևելյան դպրող-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողներ

Հանդիպման թեման՝  Լրագրություն, ռադիոյի ստեղծման ընթացք, իրականացվող աշխատանքներ

Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի ծնող` Մեդիամաքս մեդիա ընկերության լրագրող Լուսին Մկրտչյան։

Ապակենկարչություն

Ապակենկարչություն

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում  «Հարթակում ծնողն է» նախագծով հյուրընկալեցինք սեբաստացի ծնող Հերմինե Մադանյանին: Հերմինեի հետ մեր երկրորդ հանդիպումն էր, որի ընթացքում սովորողներն իրականացրեցին ապակենկարչություն։

Տեսանյութ՝

Նկարաշար՝


Ամանորյա «Ասիլ-Վասիլներ»

Ամանորյա «Ասիլ-Վասիլներ»

Շարունակում ենք կրթահամալիրյան նախագծերին ներառել սեբաստացի ծնողներին, ովքեր տարբեր գործունեություններով փորձում են իրենց կարողությունները փոխանցել սովորողներին։ Այս անգամ հյուրընակելինք մեր դասընկեր Դավթի մայրիկին և միասին Ասիլ-Վասիլներ թխեցինք։

Տեսանյութը՝ Սաթեն Քարաջյանի

Հարթակում Հասմիկ Խոջիկյանն է

Հարթակում Հասմիկ Խոջիկյանն է

Հարթակում ծնողն է

Անձնական հիգիենայի կանոններ, առաջին բուժօգնության պարապմունք։

Վարպետության դասը վարում է մասնագիտությամբ բուժքույր Հասմիկ Խոջիկյանը։

Հարթակում ծնող Գոհար Ծատուրյանն է

Հարթակում ծնող Գոհար Ծատուրյանն է

Աշնանային ամենամյա բաց հավաք

Բնագիտական փորձերը դասարան-լաբորատորիայում։ 

Վարպետության դասը վարում է Արևելյան դպրոցի 1-3 դասարանի ծնող, մասնագիտությամբ քիմիկ-կենսաբան, Գոհար Ծատուրյանը:

Տեսանյութ՝

 Հարթակում ծնող Հերմինե Մադանյանն է

 Հարթակում ծնող Հերմինե Մադանյանն է

Աշնանային ամենամյա բաց հավաքի ընթացքում Արևելյան դպրոցի 1-3 դասարանի ծնողները ներկայանում են իրենց մասնագիտական հմտություններով և որպես սովորեցնողներ այն փոխանցում սովորողներին։Այսօր հյուրընկալեցինք մեր դասընկեր Դավթի մայրիկին, ով մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է։ Ունեցանք շատ հետաքրքիր վարպետության դաս,որի ընթացքում սովորողները ծանոթացան ապակենկարչության սկզբունքին և հետո փորձեցին ինքնուրույն նկարել։

Տեսանյութ՝

Նկարաշար՝