Ողջո՜ւյն, սիրելի 6 տարեկան

Ողջո՜ւյն, սիրելի 6 տարեկան

Ես Սիդոնյա Վիրաբյանն եմ՝ մասնագիտությամբ բանասեր- մանկավարժ։ Երկու սեբաստացիների մայրիկ եմ։2016 թվականից աշխատում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Յուրաքանչյուր օր հիանում, ոգևորվում և ապրում եմ կրթահամալիրում, քանի որ  յուրաքանչյուր նոր օր իր հետ բերում է  գիտելիքների, կարողությունների, բացահայտումների ձեռքբերման, ուսուցման հնարավորություն: 

2024-2025 ուսումնական տարում աշխատելու եմ Արևելյան դպրոցի վեց տարեկանների հետ: Սիրով հրավիրում եմ 2018թ. ծնվածներին` մեր բաց և ստեղծական միջավայրում միասին սովորելու, ճամփորդելու, լողալու, հեծանիվ վարելու, նկարելու, երգելու, հորինելու, ծեփելու, շախմատ խաղալու…

Read more