Թումանյանական օրեր։ Ամփոփում

Թումանյանական օրեր։ Ամփոփում

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ամփոփում են «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը։

Թումանյանական ընթերցումների ընտանեկան ֆլեշմոբ։  Նախագիծը շարունակվեց, տեղափոխվեց սեբաստացիական ընտանիքներ՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվեցին թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի դարձան բոլորին:

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ։

Նամակ Սուտլիկ Որսկանին

Սուտլիկ պատմություններ

Գրքի տոնը մեր դասարանում

Խորհուրդ «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսներին։

«Չարի վերջը» սովորողների նկարներում

«Ուլունք»։Հովհաննես Թումանյան

«Արագիլ»: Հովհաննես Թումանյան

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն, դիտել ենք  «Սուտլիկ որսկանը»  ներկայացումը։

Խորհուրդ «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսներին։

Խորհուրդ «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսներին։

Սիրելի՛ հեքիաթի հերոսներ, 

 Պետք չէ լացել, այլ  պետք է նպատակներ դնել և ամենինչ անել, որ դրանք իրականանան: 

Հայկ Հախվերդյան

Սիրելի քույրեր, շատ մի՛ տխրեք Կիկոսի համար,որովհետև Կիկոսը դեռ չի ծնվել։

Գայանե Գրիգորյան

 Ողջույն Կիկոսի  մայր, մոորաքույրներ, տատիկ և պապիկ։  Ձեզ  խորհուրդ եմ տալիս, որ  դուք  լավ բաներ երազեք ու չեղած բաների համար սուգ չանեք։ 

Լիլիա Գևորգյան

Read more
Գրքի տոնը մեր դասարանում

Գրքի տոնը մեր դասարանում

Քանի որ փետրվարի 19-ին գիրք նվիրելու տոնն էր,այդ առիթով այսօր 2.3 դասարանի սովորողները միմյանց գրքեր նվիրեցին: Գրքերն ընթերցելուց հետո սովորողներն անպայման կպատմեն կարդացած գրքի, ինչպես նաև իրենց տպավորությունների մասին:

Սուտլիկ պատմություններ

Սուտլիկ պատմություններ

Սուտլիկ Որսկանի նոր արկածները

Մի անգամ ես կերա բադով փլավ ու ափսեիս մեջ բան չմնաց։ Մեկ րոպե հետո, շրջվեցի, տեսնեմ ափսեիս մեջ հիմա էլ սնկով փլավ է։ Շատ զարմացա, կողքերս նայեցի, տեսա, որ ես փլավի գործարանում եմ, որն աշխատեցնում են կաչաղակները։ Պարզվեց, որ ափսեիս մեջ ուտելիքն էլ կաչաղակներն են լցնում։ Ուշադիր նրանց նայեցի ու հանկարծ նրանց մտքերը կարդացի։ Մտածում էին՝ ով ինչ ուտի, կկախարդենք, դա կդառնա։ Հանկարծ տեսա, ձեռքերս բադի թև դարձավ, գլուխս էլ՝ սունկ։Այդ օրվանից պտտվում եմ աշխարհում և նոր սնկեր ունենում։

Լեո Գալստյան

Նոր սուտլիկ պատմություն

Մի օր գնացինք որսի։ Շատ գնացինք, թե քիչ, մեկ էլ ծառին մի արջ տեսանք։ Արջը մեզ որ տեսավ, թռավ, գնաց։ Քիչ հետո հանդիպեցինք մի աչքանի նապաստակին։ Նա ծառի տակ նստած՝ գիրք էր կարդում։ Ասացինք՝ չխանգարենք, թողեցինք, գնացինք։ Հանդիպեցինք սկյուռիկին։ Նա պնդուկներով հարձակվեց մեզ վրա։ Վազելով շնչակտուր փախանք։Մի քիչ որ վազեցինք, հանդիպեցինք մի գայլի։ Այս գայլը պոչ չուներ։ Գայլին բռնեցինք, բերեցինք տուն։ Տատի ավելը կապեցինք գայլին, գայլը պոչ ունեցավ, նստեցրինք մեր պատրաստած ծիտիկի բնում։ Գայլը մինչ օրս հաչում է մեր բակի շների վրա։

Հայկ Բաբաջանյան

Read more
Նամակ Սուտլիկ Որսկանին

Նամակ Սուտլիկ Որսկանին

Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված

Նամակ Սուտլիկ Որսկանին՝ Լեո Գալստյանից

Սուտլիկ Որսկան ջան, բարև։

Ուզում եմ նախ հարցնել՝ բադով փլավը համեղ է՞ր, թե ոչ։ Մի մեծ խնդրանք էլ ունեմ, եթե դժվար չէ, կարո՞ղ ես անտակ կաթսան նկարել ու ինձ ուղարկել։ Ուզում եմ մայրիկիս խնդրել, որ այսուհետ իմ համար ճաշերը այդ ափսեի մեջ եփի։

Քեզ , մինչև վաղը երեկոյան ժամը 10-ը ժամանակ եմ տալիս խնդրանքս կատարելու։

Հա, մի բան էլ, մեր գյուղ, որ գաս, քեզ կտանեմ մեր գյուղի ցամաքած ծովի ձկների մոտ և կտեսնես, թե ինչպես են այդ ձկները սկյուռիկների մեջքին նստած լողում անջուր ծովի տակ։

Հաջողություն։

Լեո Գալստյան

Բարև սուտլիկ որսկան , քեզ գրում է Մանուչարյան Դավիթը: Ստելը շատ վատ բան է, չէ որ մենք փոքրերս ամեն ինչ սովորում ենք մեծերից , իսկ քեզանից մենք ինչ պետք է սովորենք:Մեր ծնողները ,մեծերը և ուսուցիչները մեզ սովորեցնում են լինել ազնիվ և ճշմարտախոս ու մեզ համար օրինակ են հանդիսանում:Ես կարծում եմ ,որ դու դպրոց չես գնացել,թե չէ քեզ դպրոցում ճիշտ խոսել կսովորեցնեին ու դու բոլորին չէիր ստի:Ես քեզ խորհուրդ եմ տալիս գալ և սովորել մեր դպրոցում,թե չէ այդպես էլ կմնաս սուտասան:

Դավիթ Մանուչարյան

Բարև Սուտլիկ որսկան, ես քո մասին հեքիաթը կարդացի ու հասկացա, որ այդ պատմությունը դու ես հորինել։ Ճիշտ է դու սուտասան ես, բայց ես քեզ վրա չեմ բարկանում, քանի որ իմ տրամադրությունը բարձրացրիր։ Եթե որսի մասին նոր պատմություն ունենաս, խնդրում եմ ինձ ուղարկիր, ընկերներիս հետ կարդանք ու ծիծաղենք։ 

Քեզ ստող Ստելլա։ 

Read more
Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ

Կացին ախպերն ու սուտլիկ որսկանը

Կացին ախպերը մի օր գնաց հեռու գյուղ, որտեղ հանդիպեց սուտլիկ որսկանին: Կացին ախպերն ու սուտլիկ որսկանը ընկերացան և տեսան, որ այս գուղում գյուղացիները ձեռքով են փայտ կոտրատում: Սուտլիկ որսկանը գնաց որսի, իսկ Կացին ախպերը մտածեց գյուղացիներին օգնել, բայց գյուղացները չհամաձայնվեցին և ուզեցին ինքնուրույն օգտագործեն կացինը: Գյուղացիները շատ-շատ ապրանք տվեցին ու կացինը ձեռից առան: Տանուտերը կացինը օգտագործելիս ոտքը կտրեց։ Գյուղացիները վազեցին կացին ախպոր մոտ և ասացին, որ տանուտիրոջ ոտքը կացինը կծել է: Իսկ սուտլիկ որսկանը որսից վերադարձավ առանց որսի։

Վահագն Կարապետյան

Սոված որսկանները

Լինում է, չի լինում, որսկաններ են լինում: Սուսուփուս գնացին մի աղջկա տուն, անունը Հուռի։ Որսկանները շատ սոված էին, որոշեցին այստեղից մի ուտելիք վերցնեն և մի տղա եկավ Հուռիին տեսավ, հավանեց։ Նրա ձերքը կացին կար։

Ասեց․

— Կուզե՞ս քեզ օգնեմ փայտը կոտրեմ։

Հուռին ասաց․

— Փեփելն ու Կեկելը կարող են փայտը կոտրել։

Ու այդպես բոլորը սպասում էին, թե երբ Փեփելն ու Կեկելը փայտը կկոտրեն ու կդարսեն, որ Հուռին առանց կրակ ճաշ եփի։

Դանիելա Հովակիմյան

Read more
Թումանյանական ընթերցումների ընտանեկան ֆլեշմոբ

Թումանյանական ընթերցումների ընտանեկան ֆլեշմոբ

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:

«Սուտլիկ Որսկանը»: Ներկայացնում է Հայկ Հախվերդյանն ու ընտանիքը:

«Անբան Հուռին»։ Ներկայացնում է Կարապետյան Վահագն ու ընտանիքը։

«Պոչատ աղվեսը»։ Ընթերցեց Հայկ Բաբաջանյանը։

Read more