Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ. կլոր սեղան

Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ. կլոր սեղան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի «Զար զընգը» ջոկատն, ընտանեկան դպրոցները նույնպես մասնակցեցին ձմեռային ազգագրական փառատոնին։ Փառատոնի ընթացքում  ծանոթացանք ազգային մշակույթին, ավանդույթներին, սովորույթներին, բայց մասնակցության գլխավոր նպատակը՝ ազգայինի յուրացումն ու փոխանցումն էր ընտանեկան դպրոցներին։

Ճամբարականներիս տարիքային առանձնահատկությունները նկատի ունենալով՝ ամենամյա բաց ստուգատեսի բովանդակային ուղղություններից առանձնացրել էի մի քանիսը, որն էլ քայլ առ քայլ սկսեցինք իրականացնել մեր հավեսի ճամբարում։

Read more
Բառախաղերը ընտանեկան հեռավար-առցանց դպրոցներում

Բառախաղերը ընտանեկան հեռավար-առցանց դպրոցներում

Այս ուսումնական փաթեթը նպատակ ունի  օգնելու ընտանեկան դպրոցներին՝ կազմակերպելու ամառային ուսումնական աշխատանքը:  Նախատեսում ենք ամռան այս ամիսների ընթացքում նախագծային աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի 6 տարեկանները գործունեությանը զուգահեռ՝ առանց կտրվելու ուրախություն ու հրճվանք պարգևող գործունեությունից՝ դառնան տառաճանաչ (գրաճանաչ), շարունակելով խաղալ, լողալ, վազել, պատմել, հորինել, մարզվել ու վայելել ամառը: Այս հարցում օգնականների  փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:

Read more
Ծնողի ընթերցարան

Ծնողի ընթերցարան

«Աիդա Պետրոսյան» փաթեթ

Մանկավարժական համաշխարհային մոտեցումներից՝ 

Ջոն Հոլթ՝

Անպարտադրանք սկիզբ

Փորձել մեծահասակներին

Ապրել երեխաների հետ

Read more