Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ

Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

1․Ընթերցեցի ուսումնական նախագծի մշակաման և իրականացման կարգը, բայց կարծում եմ պետք է նկատի ունենալ, որ նախագծային ուսուցում իրականացնելիս մենք ներառում ենք նաև ընտանեկան դպրոցներին։

2․Ընթերցեցի մենթոր ուսուցիչներիս հոդվածները,որոնց գաղափարներն այսօր արդիական են և կարծում եմ փորձված, արդյունավետ օրինակ են կրթական ծրագրերի իրականացման համար։

Ընտանեկան դպրոցների մասին ունեմ կարճ մանկավարժական պատում․

2020-2021 ուսումնական տարին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկեց արտակարգ սեպտեմբերով: Նախապես հրապարակված ուսումնական օրացույցով  կրթահամալիրի 1-12-րդ դասարանցիները, քոլեջի ուսանողները ուսումնական տարվա առաջին շրջանը սկսեցին սեպտեմբերի 1-12-ի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցներով։ Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, 3.2 դասարանի սովորողները  գրոհեցին Թեժառույքի   բարձունքը, սովորողների մի մասն էլ՝ սեբաստացի ընտանիքներով  անցան քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իրականացնելով իսկական գիտելիքի ֆլեշմոբ: Արտակարգ սեպտեմբերին  ուսումնական պարապմունքները կազմակերպեցինք  սեպտեմբերյան ուղեցույցով, բայց մինչ ուսումնական պարապմուքներին անցնելը  ֆիզիկական միջավայրում սովորողների փոքր խմբերի հետ կազմակերպեցի մի քանի հանդիպումներ:

Քանի որ փետրվար ամսից գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում՝  բաց էի թողել հեռավար-առցանց դասերը, բայց  բացակայությանս ընթացքում միշտ հետևել եմ կրթահամալիրյան  անցուդարձին, գործընկերներիս նախագծային աշխատանքներին և չնայած մտավախություններիս՝ դժվարություններ չունեցա և հեշտությամբ  ֆիզիկական միջավայրից անցում կատարեցի առցանց հարթակ, ստանալով  մենթոր ընկերներիս աջակցությունն ու խորհրդատվությունը, դիտելով  և ուսումնասիրելով համապատասխան տեսադասեր։ Քանի որ  կրթահամալիրի հեղինակային կրթության մեջ մտնում է բլոգային ուսուցումը՝ երրորդ դասարանից սկսած բլոգը դառնում է սովորողի աշխատանքային կարևոր գործիքը, նրա ուսումնական գործունեության հարթակը։«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է բոլորին, այն տեսանելի է դարձնում սովորողի աճն ու զարգացումը: Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Սովորողների ուսումնական բլոգները այս ուսումնական տարում ստեղծել էինք Edublogs.org  բլոգային կրթական հարթակում, որն ավելի հետաքրքիր և մատչելի է սովորողների համար։ Մանուշակ Աբրահամյանի ստեղծած բլոգուսուցման տեսադասերի շնորհիվ  ակտիվ բլոգերներ դարձան  ո՛չ միայն սովորողներն, այլև ընտանիքի անդամները։ Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ներգրավվեցին և կրթության բաղկացուցիչ դարձան նաև ընտանեկան դպրոցները՝ իրականացնելով բազմապիսի նախագծեր,ստեղծելով հետաքրքիր ընտանեկան փաթեթներ։

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:

Մեդիագրադարանից առանձնացրել եմ  «Ծաղկատունկ-ծառատունկ» ընտանեկան ուսումնական նախագիծը։ Մեդիափաթեթը ամբողջացրել է Իվետա Ջանազյանը։ Ապրիլի 24-ի հիշատակի օրը ընտանեկան դպրոցները ծառատունկ, ծաղկատունկ են իրականացրել, աշխատանքը ուղեկցվում է հոգևոր ընթերցումներով և շարականներով: Նյութը փաթեթով տեղադրված է հայրենագետիկ-բնագետիկի բլոգում։

2.Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ `

  • Նախագծի անվանում
  • Մասնակիցներ /տարիքային խումբ/
  • Իրականացման տևողություն /ժամանակահատված/
  • Իրականացման վայր
  • Նպատակ, խնդիրներ
  • Անհրաժեշտ նյութեր /գործիքներ, պիտույքներ/
  • Ընթացք
  • Օգտագործվող գրականության ցանկ, հղումներ
  • Ակնկալվող արդյուքներ, ամփոփում /ստեղծված նյութերի հրապարակում, հանրայնացում/
  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

«Ես» ուսումնական նախագիծ։ «Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նախագիծն իրականացրել եմ Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողների հետ

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները

«Ես» ուսումնական նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքներն ու արդյունքները։

Ուսումնական նախագիծն ուղղված է եղել  սովորողների նոր միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), սովորող-ուսուցիչ հարաբերությունների հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները, ինչպես նաև ընտանեկան դպրոցների ներառումը ուսումնական աշխատանքներին։ Նախագծի հաջողած, դրական կողմերից մեկը ընտանիքների մասնակցությունն էր ուսումնական գործընթացին, քանի որ ինչպես սովորողներն, այնպես էլ ծնողները հայտնվել են նոր միջավայրում և իրենք էլ դեռ ադապտացման, յուրացման խնդիր ունեն՝ տեսանյութեր նկարել, մոնտաժել, տեղադրել յութուբյան ալիքում և ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին։ Նախագիծն ուղղված էր նաև բանավոր խոսքի զարգացմանն ու անկաշկանդ խոսել, հանդես գալուն, որն էլ արդեն շատ սովորողների մոտ ստացվում է։

Ուսումնական բլոգ։

1․ 2 Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Բլոգային ուսուցումը (բլոգավարությունը) կրթահամալիրում արդեն տարիների իրողություն է: Այն անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար: Ուսուցչի և սովորողի բլոգները պետք է համապատսխանեն ներկայացվող բոլոր պահանջներին։ Սովորողները բլոգավարությունը սկսում են երրորդ դասարանից սկսած, իսկ մինչ այդ ունենում են անհատական բաժիններ դասարանական բլոգում։Առաջին դասարանում դասավանդող ուսուցչի բլոգն ուղղված է ծնողին, սովորողին, մանկավարժական աշխատողներին ու այն մարդկանց, ում հետաքրքիր է ուսումնական առօրյան։Բլոգն արտացոլում է ուսուցչի գործունեության գրեթե ամբողջական պատկերը, տեսանելի դարձնում մասնագիտական աճն ու զարգացումը:

3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։

 Ուսուցում բլոգով նյութը ամբողջական ներկայացնում է բլոգուսուցումը կրթահամալիրում։ Բլոգային ուսուցումն ամրագրված է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, ծրագրի սովորողի, սանի ուսումնառության պայմանագրերում։ Նյութում ներկայացված են մանկավարժական աշխատողների, սովորողների բլոգներին ներկայացվող պահանջները, բլոգ-ամսագրերը, նախագծային-խմբային բլոգները, «Բլեյան կրթական ցանցի» գործընկերության հարթակ բլոգներն ու «Դպիրում» մեթոդական մշակումները։

4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։

Սեդա Վիրաբյան

5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում: 

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Սովորողներս առաջին դասարան են, չունեն անհատական բլոգներ, բայց դասարանական բլոգում ունենան անհատական բաժիններ, որտեղ ամփոփում եմ սովորողների ընտանեկան դպրոցներում ստեղծված նյոութերը։

Ներկայացնում եմ Հյուսիսային դպրոցի 4.2 դասարանի սովորողներ՝ Աննա Գրիգորյանի և Սերգեյ Պողոսյանի   ուսումնական բլոգները։ Սովորողների հետ բլոգները սկսել ենք գործածել 2020թվականի մայիս ամսից։

Թեմա 5-րդ

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ 

1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել 
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 

Կարևոր մեջբերում կարգից․

Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է  ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:

Կրթահամալիրի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգում ամբողջական ներկայացված են բոլոր կետերը։

2․ Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը․

Ընթերցեցի հոդվածները, դիտեցի տեսանյութը։ Առանձնացնեմ Յուրա Գանջալյանի հոդվածը, որը ծավալուն էր և շատ կարևոր տեղեկատվություն էր պարունակում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխայի ներառման համար ցուցանիշ պետք է լինի նրա մասնակցությունը ճամփորդություններին, ուսումնական պարապմունքներին, երկարացված օրվա ճամբարին։

3,Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ, զարգացում 

2016-2019թթ աշխատել եմ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորող՝ Մարի Ավագյանի հետ: Ընտանիքի անդամներն ուսումնական գործընթացին դժվարությամբ էին ներառվում, իսկ դասարանում, դպրոցում Մարին մասնակցում էր ուսումնական գործընթացին ուղեկցող մասնագետի օգնությամբ։Երեք տարվա ընթացքում փորձեցինք հարստացնել Մարիի բառապաշարն ու հնարավորինս ներառել ուսումնական գործունեությանը։

Թեմա 6-րդ

Ուսումնական ճամփորդություն  

1 Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ 

Յուրաքանչյուր ուսումնական ճամփորդությունից առաջ կազմակերպման կարգը նորից կարդում եմ։ Կարևոր կարգ է, մանրամասն ձևակերպված են բոլոր կետերը։


2․ Կարդալ նյութը, գրավոր քննարկել 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն -Անահիտ Հարությունյան 

Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ճամփորդությունները շատ կարևոր են շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, վերլուծություններ անելու համար։ Ճամփորդությունները դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ են:


3․Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան 

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լոիսինե Գասպարյան 

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան

Լուսինե Գասպարյանն իր Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ հոդվածում ներկայացնում է կրտսեր դպրոցի ճամփորդության կազմակերպումը։ Հոդվածում հեղինակը համառոտ պատում է ճամփորդությունների կազմակերման, իրականացման մասին։ Հեղինակը հոդվածում առանձնացրել է նաև սեբաստացի ծնողների դրական կարծիքները։

4,Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին 
Ճամփորդական նախագծերի օրինակներ 

«Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Հյուսիս-արևելք»-Մարթա Ասատրյան, Մարգարիտ Սարգսյան, Նելի Փիլոյան /եռօրյա՝ սեպտեմբերի 25-27/

5․ Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: 

«Անկախության տոնը Ապարանի ջրամբարում»։ Քայլարշավ դեպի Թուխ Մանուկ

Թեմա 7րդ

Ճամբարի կազմակերպում 

1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ 
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

Ճամբարների գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները: Ճամբարի մասնակիցները բաժանվում են աշխատանքային ջոկատների: Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն։
2․ Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել 

Ընթերցեցի հոդվածները։ Հոդվածներում ճամբարները ներկայացված են որպես ուսումնական աշխատանքի կազմակերպման ձևեր:

Մեր կրթական ծրագրով 10 ամիս տևող ուսումնական տարին բաժանված է երկու ինքնուրույն կտորի՝ յուրաքանչյուրը՝ 5-ական ամիս տևողությամբ: Հունվար և հունիս ամիսներին անցկացվող ուսումնական ճամբար-ստուգատեսները՝ 1-12-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների, դպրոցի, խմբի գործունեության գնահատման՝ ուսումնական կարողությունների դրսևորման, կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների հրապարակայնացման միջոցներ են։

3․Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 


Ամառային ստեղծագործական բաց ճամբարը (այսուհետ՝ ճամբար) ուսումնական նախագիծ է: Այն կազմակերպվում է նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: 

Ճամբարը ծնողների համաձայնությամբ կարող է ունենալ նաև արտագնա, արշավախմբային բաղադրիչ։ 

Ճամբարի գործունեության ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Ճամբարի ուղեգրի արժեքը ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Սովորողը ուղեգիր կարող է ստանալ տարվա ընթացքում առարկայական ֆլեշմոբների, պլեներների, ցուցադրությունների արդյունքում: Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է կրթահամալիրի կացարաններում:

Ճամբարի գործունեությունը ամեն օր լուսաբանվում է կրթահամալիրի կայքում, համապատասխան ուսումնական կենտրոնի, մասնախմբի բլոգում, մասնակիցների բլոգներում:

Ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:        

4․ Կարդալ հոդվածները, մեկը, բլոգում գրավոր գրախոսել 

Ընթերցեցի հոդվածները։ Մարգարիտ Սարգսյանի Ուսումնական ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար հոդվածը հրաշալի ներկայացնում է ուսումնական հունվարը կրթահամալիրում, պարզաբանում է, թե ինչով է ճամբարային շրջանը տարբերվում մյուս ուսումնական շրջաններից։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցն այդ ուսումնական շրջաններում առավել լեցուն է դառնում՝ արտացոլելով կրթահամալիրային նախաձեռնությունները, տեսանելի դարձնում հեղինակային կրթական ծրագրի կենսունակությունը, բաց-նախագծային լինելը, կապն իրականության հետ՝ չօտարումը։

Ճամբարային օրակարգերում առանձին տեղ են զբաղեցնում համագործակցային նախագծերը, սովորող-սովորեցնող նախագծային բաղադրիչը, հանդիպումները մասնագետների, ծնողների հետ, ճամփորդությունները, քայլքերն ու բացօթյա մարզումները։

5․ Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում 

Ամառային ճամբար

Թեմա 8-րդ

Ստուգատես 

1․ Կարդալ հոդվածը․ քննարկել 
Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան 

Գևորգ Հակոբյանը ներկայացրել է Բնագիտա-տեխնիկական ամենամյա ստուգատեսի բովանդակությունը՝ ըստ տարիքային խմբերի։ Կազմված է պարզից բարդ սկզբունքով։ Յուրաքանչյուր տարիքային խմբի ստուգատեսի նպատակը ձևակերպված է, քայլերը՝ նկարագրված։ Կարևորված է նաև ծնողի մասնակցությունը, աշխատանքում ծնողի ներգրավված լինելը։

2․ Գրավոր գրախոսել հոդվածներից մեկը. դիտարկումներ, առաջարկներ 

Կրթահամալիրում ստուգատեսներն անցկացվում են յուրաքանչյուր կիսամյակի վերջում, որոնք նպատակ ունեն ամփոփելու սովորողի, խմբի, դասարանի, ուսուցչի կիսամյակային կամ նախագծային գործունեությունը: Ստուգատեսների ընթացքում ոչ միայն ամփոփվում, ի մի են բերվում որոշակի արդյունքներ ու ձեռքբերումներ, այլև սովորողը, խումբը, դասարանը դառնում են ստուգատեսային աշխատանքների  մասնակիցներ: 

3.Գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ 
Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ 

Կարգում ներկայացված են ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները, ստուգատեսին ուղղված պահանջները։ Ստուգատեսը նախապատրաստում և կազմակերպում են դասավանդողները և սովորողները միասին` որպես ուսումնական նախագիծ։ 

4․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում 

Ելք. ստուգատես

Թողնել մեկնաբանություն