Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:

Մեդիագրադարանից առանձնացրել եմ  «Ծաղկատունկ-ծառատունկ» ընտանեկան ուսումնական նախագիծը։ Մեդիափաթեթը ամբողջացրել է Իվետա Ջանազյանը։ Ապրիլի 24-ի հիշատակի օրը ընտանեկան դպրոցները ծառատունկ, ծաղկատունկ են իրականացրել, աշխատանքը ուղեկցվում է հոգևոր ընթերցումներով և շարականներով: Նյութը փաթեթով տեղադրված է հայրենագետիկ-բնագետիկի բլոգում։

2.Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ `

  • Նախագծի անվանում
  • Մասնակիցներ /տարիքային խումբ/
  • Իրականացման տևողություն /ժամանակահատված/
  • Իրականացման վայր
  • Նպատակ, խնդիրներ
  • Անհրաժեշտ նյութեր /գործիքներ, պիտույքներ/
  • Ընթացք
  • Օգտագործվող գրականության ցանկ, հղումներ
  • Ակնկալվող արդյուքներ, ամփոփում /ստեղծված նյութերի հրապարակում, հանրայնացում/