Վերապատրաստում

Վերապատրաստում

  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

«Ես» ուսումնական նախագիծ։ «Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նախագիծն իրականացրել եմ Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողների հետ

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները

«Ես» ուսումնական նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքներն ու արդյունքները։

Ուսումնական նախագիծն ուղղված է եղել  սովորողների նոր միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), սովորող-ուսուցիչ հարաբերությունների հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները, ինչպես նաև ընտանեկան դպրոցների ներառումը ուսումնական աշխատանքներին։ Նախագծի հաջողած, դրական կողմերից մեկը ընտանիքների մասնակցությունն էր ուսումնական գործընթացին, քանի որ ինչպես սովորողներն, այնպես էլ ծնողները հայտնվել են նոր միջավայրում և իրենք էլ դեռ ադապտացման, յուրացման խնդիր ունեն՝ տեսանյութեր նկարել, մոնտաժել, տեղադրել յութուբյան ալիքում և ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին։ Նախագիծն ուղղված էր նաև բանավոր խոսքի զարգացմանն ու անկաշկանդ խոսել, հանդես գալուն, որն էլ արդեն շատ սովորողների մոտ ստացվում է։