Ուսումնական բլոգ։ Վերապատրաստում

Ուսումնական բլոգ։ Վերապատրաստում

1․ 2 Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Բլոգային ուսուցումը (բլոգավարությունը) կրթահամալիրում արդեն տարիների իրողություն է: Այն անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար: Ուսուցչի և սովորողի բլոգները պետք է համապատսխանեն ներկայացվող բոլոր պահանջներին։ Սովորողները բլոգավարությունը սկսում են երրորդ դասարանից սկսած, իսկ մինչ այդ ունենում են անհատական բաժիններ դասարանական բլոգում։Առաջին դասարանում դասավանդող ուսուցչի բլոգն ուղղված է ծնողին, սովորողին, մանկավարժական աշխատողներին ու այն մարդկանց, ում հետաքրքիր է ուսումնական առօրյան։Բլոգն արտացոլում է ուսուցչի գործունեության գրեթե ամբողջական պատկերը, տեսանելի դարձնում մասնագիտական աճն ու զարգացումը:

3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։

 Ուսուցում բլոգով նյութը ամբողջական ներկայացնում է բլոգուսուցումը կրթահամալիրում։ Բլոգային ուսուցումն ամրագրված է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, ծրագրի սովորողի, սանի ուսումնառության պայմանագրերում։ Նյութում ներկայացված են մանկավարժական աշխատողների, սովորողների բլոգներին ներկայացվող պահանջները, բլոգ-ամսագրերը, նախագծային-խմբային բլոգները, «Բլեյան կրթական ցանցի» գործընկերության հարթակ բլոգներն ու «Դպիրում» մեթոդական մշակումները։

4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։

Սեդա Վիրաբյան

5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում: 

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Սովորողներս առաջին դասարան են, չունեն անհատական բլոգներ, բայց դասարանական բլոգում ունենան անհատական բաժիններ, որտեղ ամփոփում եմ սովորողների ընտանեկան դպրոցներում ստեղծված նյոութերը։

Ներկայացնում եմ Հյուսիսային դպրոցի 4.2 դասարանի սովորողներ՝ Աննա Գրիգորյանի և Սերգեյ Պողոսյանի   ուսումնական բլոգները։ Սովորողների հետ բլոգները սկսել ենք գործածել 2020թվականի մայիս ամսից։

Թողնել մեկնաբանություն