Այցելություն ուսումնական ագարակ

Այցելություն ուսումնական ագարակ

Օրը՝ Մայիսի 13

Սկիզբը՝  10։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1․3 դասարան

Նպատակը, խնդիրները՝

  • Մարզական քայլք
  • Հոգատար վերաբերմունք դեպի կենդանին
  • Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
  • Ձիերի խնամք, կերակրում
  • Ձիավարություն

Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ծանոթացում ձիերի խնամքին, ձիավարության անվտանգության կանոններին, ձիավարություն։

Արդյունքը՝ Պատումներ տպավորությունների մասին՝ գրառման, տեսանյութի կամ նկարաշարերի տեսքով։

Աշխատանքային նախագիծ 28․02-04․03․2022

Աշխատանքային նախագիծ 28․02-04․03․2022

Ուսումնական մարտ․ ուղեցույց

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Read more
 «Մարտ»․ Հովհաննես Թումանյան

 «Մարտ»․ Հովհաննես Թումանյան

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը՝ անձրև ու քամի,
Առավոտը՝ պայծառ օդ,
Կեսօրը՝ մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր՝ տաք,
Մին խնդում է, մին՝ լալիս…
Ա՜խ էսպես էլ գիժ ամիս։

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
Տեխնոլոգիա + Ես և շրջակա աշխարհը + Երաժշտություն առարկաների աշխատանքային նախագիծ:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3դասարանի սովորողներ

Տևողություն՝  Մարտի 1 -ապրիլի 7

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բուսաբուծության լաբորատորիա, Վիգեն Ավետիս քանդակի դպրոց, կրթական պարտեզ:

Read more
Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա օրացույց

Փետրվարյան նախագծեր

Read more
Թումանյանական օրեր։ Ամփոփում

Թումանյանական օրեր։ Ամփոփում

Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողներն ամփոփում են Թումանյանական օրեր ուսումնական նախագիծը։

Արդյունքը՝

«Էս էն է» Հ.Թումանյան

Հովհաննես Թումանյան «Ծիտիկի օրորքը»

«Սուտասանը» Հովհաննես Թումանյան

Ընթերցանության ֆլեշմոբ ընտանեկան դպրոցներում

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ

Ընթերցողական ֆլեշմոբ

Բարեկենդան-Փորեկենդան ծես Արևելյան դպրոցում

Բարեկենդան-Փորեկենդան ծես Արևելյան դպրոցում

Արևելյան դպրոցի նախակրթարանի սաները, 5 տարեկաններն ու 1-ին դասարանների սովորողներն ազգային երգ ու պարով, բարեկենդանյան խաղերով, ծիսական տիկնիկների ուղեկցությամբ այսօր տոնեցին Բարեկենդանի ծեսը։

Տեսանյութ՝

Ջրային հրճվանք

Ջրային հրճվանք

Յուրաքանչյուր չորեքշաբթի 1-3 դասարանի սովորողների հետ քայլքով անցնում ենք Արևելյան դպրոցից Արևմտյան դպրոց տանող ճանապարհը և շտապում փակ լողավազան:Լողի պարապմունքներն անցնում են աշխույժ, ուրախ և կազմակերպված: Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստները  ծալում և դնում  զամբյուղներում, հագնում  լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկներն ու ցնցուղ ընդունում։  Կատարում  ենք մկանները տաքացնող նախավարժանք, որից հետո վայելում ջուրը։

Տեսանյութ՝