Սեպտեմբեր ամսվա օրացույց

Սեպտեմբեր ամսվա օրացույց

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Ծննդյան տոներ՝

Սեպտեմբերի 21- Գալստյան Լեո

Սեպտեմբերի 28- Գալստյան Ավետիս

Սեպտեմբերի 28-Ղազարյան Արեն

«Մուտքի ճամբար 2022» (ամփոփում)

«Մուտքի ճամբար 2022» (ամփոփում)

Օգոստոսի 24-26-ն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում ընթացավ 2-3-րդ դասարանացիների մուտքի ճամբարը: 
Ճամբարի պատասխանատուներն էին Սեդա Վիրաբյանը և Արմինե Մովսիսյանը:  Ճամբարային եռօրյա գործունեության ամփոփումը ստորև՝ համապատասխան հղումների. 

Սեդա Վիրաբյան 

Արմինե Մովսիսյան 

Մուտքի ճամբար/ Օր 3-րդ

Մուտքի ճամբար/ Օր 3-րդ

Նյութը՝ Արմինե Մովսիսյանի

Ճամբարային երրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Առավոտյան զովացնող լողին հաջորդեց քայլքը դեպի Ուսումնական Ագարակ: 
Բացի դասավանդողներից, սովորողներին ուղեկցում էին նաև ծնողներ: 
Շատ կարևոր էր քայլքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը հատկապես Արևմտյան դպրոց քայլելու ընթացքում: 
Ուսումնական Ագարակում շրջայցին հաջորդեց համով ընդմիջումը և ահա ամենասպասվածը՝ ձիավարություն: 
Սովորողների մեծ մասն առաջին անգամ էր ձիավարում: Հատկապես այլ դպրոցներից ժամանած սովորողների համար այն մեծ անակնկալ էր: 
Ձիավարությունն ու կենդանիներին կերակրելը սիրելի ու հետաքրքիր գործունեություններ դարձան նրանց համար: 
Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև.

Գիտելիքի օրն Անգլիական այգում

Գիտելիքի օրն Անգլիական այգում

Օրը՝ սեպտեմբերի 1

Վայրը՝ Անգլիական այգի

Ժամը՝ 10:00-13:00

Մասնակիցներ՝  2-3, 2-1 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ` Սիդոնյա Վիրաբյան, Մարիամ Մանասյան

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ, կավճանկարչություն
  • ընթերցանություն
  • երաժշտական գործունեություն
  • ընդմիջում
  • պղպջակատոն
Read more
Նախագծային շաբաթ 01.09-09.09.22

Նախագծային շաբաթ 01.09-09.09.22

Նախագծային շաբաթվա ուղեցույց

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում,  սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական
Read more
Ուսումնական ռեսուրսներ

Ուսումնական ռեսուրսներ

Երկրորդ դասարան

Մայրենի

Մաթեմատիկա

Երգ

«Կաքավիկ» երգարան

Շախմատ և տրամաբանություն

Առնոլդ Միքայելյանի բլոգ

Ճամբարային երկրորդ օրն Արևելքում

Ճամբարային երկրորդ օրն Արևելքում

Այսօր 2-3-րդ դասարանների «Մուտքի ճամբար»-ի երկրորդ օրն էր։ Ճամբարային օրը սկսեցինք ընկեր Տաթևի հետ՝ ընդհանուր պարապմունքով, որից հետո աշխատեցինք մեդիագործիքներով։ Սովորողները ծանոթացան Paint նկարչական ծրագրի հիմնական գործիքներին, այնուհետև փորձեցին ինքնուրույն կիրառել։ Մեդիահմտություններ ձեռք բերելուն հաջորդեց քայլքը դեպի կրթահամալիրի Քոլեջ,որտեղ մեզ սպասում էր տիկին Շողիկը։ Տիկին Շողիկի հետ շրջեցինք բնագիտության լաբորատորիայում, ծանոթացանք կենդանիների հետ, որից հետո կերակրեցինք ճագարներին, գերմանամկներին ու կրիաներին։

Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև