![](https://site584366730.wordpress.com/wp-content/uploads/2024/05/img_1078.jpeg?w=1024)
Այսօր 5-6 տարեկանների խմբում օրը ստուգատեսային էր: «Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատեսն անցկացրեցինք Արևելյան դպրոց-պարտեզին հարակից մարզադաշտում: Մարզառոդարիական ստուգատեսը սկսեցինք ընկեր Սյուզիի հետ՝ ուրախ նախավարժանքով: Մի լավ մարզվելուց, վազվզելուց հետո սովորողները ցուցադրեցին ինքնագլոր վարելու հմտությունները, մարզական խաղեր խաղացին: Ավարտելուց հետո սովորողները հավաքեցին մարզագույքը և ինքնագլորները վարելով վերադարձան դպրոց: