Վեց տարեկանների մուտքի ճամբար․ հավեսի հունիս

Վեց տարեկանների մուտքի ճամբար․ հավեսի հունիս

Հրավեր

Հարգելի՛ ծնողներ, վեց տարեկան սեբաստացիներ, հունիսի 11, 12, 13-ին, ժամը` 10:00-12:00, հանդիպում ենք Արևելյան դպրոց-պարտեզում:

Վայրը՝ Արևելյան դպրոց

Հանդիպման ժամանակացույց՝  հունիսի 11, 12, 13

Տևողություն՝ ժամը 10:00-12:00

Ճամբարի համակարգող դասվարներ՝

Երաժշտության մասնագետ՝

Լիլիթ Վերմիշյան

Աջակցող մանկավարժական աշխատողներ՝

Սուսան ՉալիկյանՆունե ՌաֆայելյանԱմալյա Օհանյան 

Օգնականներ՝ Սյուզի Սարգսյան, դասվարներ

Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին:

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Ուսապարկ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Մարզական հագուստ, մասիկներ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ, օղակ կամ թևիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք (նախաճաշի համար)

Բովանդակությունը

Read more
«Ատամների հիգիենա, խնամք»: 

«Ատամների հիգիենա, խնամք»: 

Ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում շարունակում ենք համագործակցել Արևելյան դպրոցի տարատարիք սովորողների, դասավանդողների հետ:

Այսօր հետաքրքիր և արդյունավետ հանդիպում ունեցանք ընկեր Ալինայի հետ,որի ընթացքում խոսեցինք ատամների խնամքի մասին և սովորեցինք դրանք ճիշտ լվանալ: