Հունիս 2024

Հունիս 2024

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայր՝ Արևելյան դպրոց,ընտանեկան դպրոցներ
Պատասխանատուներ՝
 Սեդա Վիրաբյան, Նելլի Աբովյան

Հունիս ամսվա ընթացքում իրականացվողնախագծեր՝

Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնաճանաչողական շրջայց պաղպաղակի գործարանում

Շաբաթվա նախագծերը`

Այց ինժեներական լաբորատորիա

Այց ինժեներական լաբորատորիա

Օրը՝  հունիսի 13
Ժամը
՝11։00
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ 
Սիդոնյա Վիրաբյան
Խորհրդատու մասնագետ՝ 
Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝  
կրթահամալիրի տեխնոպարկ

Նպատակը՝

  •  Համագործակցություն  ինժեներական լաբորատորիայի հետ
  • Շրջայց ինժեներատեխնիկական ստեղծագործական լաբորատորիայում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում
  • Փայտե շրջանակների պատրաստում՝ հաշվետու ելույթին ընդառաջ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում

Անհրաժեշտ գործիքները՝

  • փայտեր
  • բարակ վրձիններ
  • գուաշ, ջրաներկ

Գործունեության նկարագրություն
Այցելելով ինժեներական լաբորատորիա՝ Գնել Հարությունյանի օգնությամբ սկսում ենք պատրաստել նկարի փայտե շրջանակներ: Ենթարկում են աշխատանքները փոշուց մաքրման, մշակման:
Ստացված աշխատանքները սովորողները տանում են դասարան-լաբարատորիա: Այնտեղ իրականացնում են տեխնոլոգիական գործունեություն՝ ըստ իրենց նախընտրության գունավորում և ձևավորում են փայտե աշխատանքները:

Արդյունքը՝ դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում: