Օրը՝ հունիսի 13
Ժամը՝11։00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան
Խորհրդատու մասնագետ՝ Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝ կրթահամալիրի տեխնոպարկ
Նպատակը՝
- Համագործակցություն ինժեներական լաբորատորիայի հետ
- Շրջայց ինժեներատեխնիկական ստեղծագործական լաբորատորիայում
- Տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում
- Փայտե շրջանակների պատրաստում՝ հաշվետու ելույթին ընդառաջ
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում
Անհրաժեշտ գործիքները՝
- փայտեր
- բարակ վրձիններ
- գուաշ, ջրաներկ
Գործունեության նկարագրություն
Այցելելով ինժեներական լաբորատորիա՝ Գնել Հարությունյանի օգնությամբ սկսում ենք պատրաստել նկարի փայտե շրջանակներ: Ենթարկում են աշխատանքները փոշուց մաքրման, մշակման:
Ստացված աշխատանքները սովորողները տանում են դասարան-լաբարատորիա: Այնտեղ իրականացնում են տեխնոլոգիական գործունեություն՝ ըստ իրենց նախընտրության գունավորում և ձևավորում են փայտե աշխատանքները:
Արդյունքը՝ դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում: