Այց ինժեներատեխնիկական լաբորատորիա

Այց ինժեներատեխնիկական լաբորատորիա

Հաշվետու ելույթին ընդառաջ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ այցելեցինք կրթահամալիրի ինժեներական լաբորատորիա: Ծանոթացանք ընկեր Գնելի հետ, իսկ հետո շրջեցինք լաբորատորիայում:

Այցելելով ինժեներական լաբորատորիա՝ ձեռք բերեցինք ընկեր Գնելի կողմից նախապես պատրաստված նկարի փայտե շրջանակներ:
Փայտե աշխատանքները մեզ հետ տարանք Արևելյան դպրոց, որպեսզի սովորողներն իրենց նախընտրությամբ գունավորեն և ձևավորեն:

Մուտքի ճամբարի երրորդ օրն Արևելյան դպրոցում

Մուտքի ճամբարի երրորդ օրն Արևելյան դպրոցում


Մուտքի ճամբարի մասնակիցներն ճամբարային երրորդ օրվա ընթացքում ծանոթացան ընկեր Զառայի հետ և աշխատեցին կավով: Աշխատանքի արդյունքում ընկեր Զառայի օգնությամբ պատրաստեցին կավե ձկնիկներ:

Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցները պատմեցին իրենց պատրաստած կավե ձկնիկների մասին:

Մուտքի ճամբար․ օր 2-րդ

Մուտքի ճամբար․ օր 2-րդ

Մուտքի ճամբարի երկրորդ օրն Արևելյան դպրոցում հագեցած էր տարատեսակ գործունեություններով: Մասնակիցներն արդեն հասցրել էին սիրել մեր գունեղ, ներառող ուսումնական բաց միջավայրը և հիշում էին մեզ անուններով։ Իսկ դա նշանակում է, որ մեր ընկերությունը ստացվել է։ Օրը սկսեցինք ընկեր Լիլիթի հետ՝ միասնական երգով, խաղ ընթերցումներով: Ուրախ զրույցներով, քայլքով արևելյան լանջով բարձրացանք դեպի Քոլեջ՝ կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա, որտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Միասին ջրեցինք պարտեզ-ծաղկանոցի բույսերը, գովեցինք ծաղիկներին։ Լաբորատորիայում ծանոթացանք ձկնիկների, ծովախոզուկների, թութակների և կրիաների հետ:
Ճամբարի մասնակիցները ոսկե ձկնիկին պատմեցին իրենց երազանքների մասին, կրիաներին հանեցին պարտեզ ու կերակրեցին:

Ճամբարային երկրորդ օրն ամփոփեցինք Արևելքի լողափում: Բացօթյա լողն ու ջրային չլմփոցները ճամբարային օրակարգում ամենասպասվածն էին:
Լուսաբանումը՝ Մարինե Մարտիրոսյանի