Մուտքի ճամբար․ օր 2-րդ

Մուտքի ճամբար․ օր 2-րդ

Մուտքի ճամբարի երկրորդ օրն Արևելյան դպրոցում հագեցած էր տարատեսակ գործունեություններով: Մասնակիցներն արդեն հասցրել էին սիրել մեր գունեղ, ներառող ուսումնական բաց միջավայրը և հիշում էին մեզ անուններով։ Իսկ դա նշանակում է, որ մեր ընկերությունը ստացվել է։ Օրը սկսեցինք ընկեր Լիլիթի հետ՝ միասնական երգով, խաղ ընթերցումներով: Ուրախ զրույցներով, քայլքով արևելյան լանջով բարձրացանք դեպի Քոլեջ՝ կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա, որտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Միասին ջրեցինք պարտեզ-ծաղկանոցի բույսերը, գովեցինք ծաղիկներին։ Լաբորատորիայում ծանոթացանք ձկնիկների, ծովախոզուկների, թութակների և կրիաների հետ:
Ճամբարի մասնակիցները ոսկե ձկնիկին պատմեցին իրենց երազանքների մասին, կրիաներին հանեցին պարտեզ ու կերակրեցին:

Ճամբարային երկրորդ օրն ամփոփեցինք Արևելքի լողափում: Բացօթյա լողն ու ջրային չլմփոցները ճամբարային օրակարգում ամենասպասվածն էին:
Լուսաբանումը՝ Մարինե Մարտիրոսյանի

Թողնել մեկնաբանություն