Ուսուցիչների կամավոր ատեստավորում։ Կարծիք

Ուսուցիչների կամավոր ատեստավորում։ Կարծիք

Ծանոթացա ուսուցիչների կամավոր ատեստավորման ձևաչափին ու սկզբունքներին։ Նշված կարգերում ցավոք չհանդիպեցի, թե ինչպես է ստուգվելու տվյալ առարկայի դասավանդման, մատուցման մեթոդը, քանի որ մեթոդին տիրապետելն էլ ավելի կարևոր է։ Ցավում եմ, բայց դրանք թեստով կամ կարճ գրավոր պատասխաններով ստուգելն անհնարին է: Ամռանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մասնակցել եմ Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստմանը, որը նպաստեց և՛ իմ մասնագիտական, և՛ ստեղծականության զարգացմանը։ Կարծում եմ այս տեսակ վերապատրաստումներն ավելի կարևոր են մեր ժամանակներում, քան անգիր արած թեստերն ու քննական ոլորտները։

Որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի և որպես հեղինակային մանկավարժության կրող կարգում պետք է անդրադարձ կատարվի նաև այընտրանքային մանկավարժությանը։

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ամփոփում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ամփոփում

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արտասահմանում տեղի ունեցավ հանդիպում ատեստավորման համար վերապատրաստված ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում  ամփոփվեց վերապատրաստումը, վերապատրաստվողները կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան առաջարկներով։

Տեսանյութ՝

Վերապատրաստման հաշվետվություն

Վերապատրաստման հաշվետվություն

  1. անուն, ազգանուն՝ Սիդոնյա Վիրաբյան
  2. բլոգի հղումը 
  3. էլ. փոստի հասցե` sidonya@mskh.am
  4. դպրոցի անվանում` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց
  5. դասավանդած առարկան` դասվար
  6. դասընթացների անվանումները, որոնց վրա դրված հղումը տանում է կոնկերտ բաղադրիչի բաժինը / այնտեղ պիտի երևան ձեր կողմից կատարված աշխատանքները/՝

Մասնագիտական զարգացում. ընդհանուր բաղադրիչ

Մասնագիտական զարգացում. ընդհանուր բաղադրիչ

Թեմա 5-րդ

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ 

1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել 
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 

Կարևոր մեջբերում կարգից․

Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է  ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:

Կրթահամալիրի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգում ամբողջական ներկայացված են բոլոր կետերը։

Read more
Ուսումնական բլոգ։ Վերապատրաստում

Ուսումնական բլոգ։ Վերապատրաստում

1․ 2 Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։ 

Read more
Վերապատրաստում

Վերապատրաստում

  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

«Ես» ուսումնական նախագիծ։ «Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նախագիծն իրականացրել եմ Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողների հետ

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները

«Ես» ուսումնական նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքներն ու արդյունքները։

Ուսումնական նախագիծն ուղղված է եղել  սովորողների նոր միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), սովորող-ուսուցիչ հարաբերությունների հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները, ինչպես նաև ընտանեկան դպրոցների ներառումը ուսումնական աշխատանքներին։ Նախագծի հաջողած, դրական կողմերից մեկը ընտանիքների մասնակցությունն էր ուսումնական գործընթացին, քանի որ ինչպես սովորողներն, այնպես էլ ծնողները հայտնվել են նոր միջավայրում և իրենք էլ դեռ ադապտացման, յուրացման խնդիր ունեն՝ տեսանյութեր նկարել, մոնտաժել, տեղադրել յութուբյան ալիքում և ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին։ Նախագիծն ուղղված էր նաև բանավոր խոսքի զարգացմանն ու անկաշկանդ խոսել, հանդես գալուն, որն էլ արդեն շատ սովորողների մոտ ստացվում է։

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:

Մեդիագրադարանից առանձնացրել եմ  «Ծաղկատունկ-ծառատունկ» ընտանեկան ուսումնական նախագիծը։ Մեդիափաթեթը ամբողջացրել է Իվետա Ջանազյանը։ Ապրիլի 24-ի հիշատակի օրը ընտանեկան դպրոցները ծառատունկ, ծաղկատունկ են իրականացրել, աշխատանքը ուղեկցվում է հոգևոր ընթերցումներով և շարականներով: Նյութը փաթեթով տեղադրված է հայրենագետիկ-բնագետիկի բլոգում։

2.Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ `

  • Նախագծի անվանում
  • Մասնակիցներ /տարիքային խումբ/
  • Իրականացման տևողություն /ժամանակահատված/
  • Իրականացման վայր
  • Նպատակ, խնդիրներ
  • Անհրաժեշտ նյութեր /գործիքներ, պիտույքներ/
  • Ընթացք
  • Օգտագործվող գրականության ցանկ, հղումներ
  • Ակնկալվող արդյուքներ, ամփոփում /ստեղծված նյութերի հրապարակում, հանրայնացում/

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ

Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

Read more
Մասնագիտական զարգացում — առարկայական

Մասնագիտական զարգացում — առարկայական

Աշխատանքի եղանակը՝ հեռավար

Վերապատրաստման մոդուլ (ամբողջական)
Վերապատրաստման մոդուլ (դասվարների խմբի համար)

Առաջին թեմա

Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի 

Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին

  • Կարդալ, նշումներ կատարել, դուրս բերել հանրակրթության պետական չափորոշչի՝ գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները:

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ
գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը (ազգային
փոքրամասնթյնների պարագայմ կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթթյան առանձնահատկ
պայմանների կարիքի դեպքմ՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով).
2) առնվազն երկ օտար լեզվով, այդ թվմ այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցներով, հասկանա և
օգտագործի ծանոթ և պարզ նախադասթյններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ,
ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկթյններ, հաղորդակցվել
գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագյն կառյցներ.
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափել, հաշվել, հաﬔմատել,
նկարագրել, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու
համար

4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ

8 ) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ
արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.

12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայեուլ, մարդ կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառուﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորուﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունը.

18) ճանաչի և հոգատար վերաբերմնք ցցաբերի իր բնակավայրի և համայնքի բնթյան և
պատմամշակթային ժառանգթյան օբյեկտների հանդեպ.

24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին,
համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.

26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր
յուրահատուկ լինելը.

27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին
և դասերին

32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից,
աշխատանքային գործիքներից և նյութերից.
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
34) պահպանի սեփական մարﬓի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի
առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.

Read more
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Առաջին պարապմունք

Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Երեխայի իրավունքները

Ուսումնասիրելով  ՀՀ  Սահմանադրությունը  և  Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքը, պարզ  դարձավ, որ  Սահմանադրության հոդված 38-ը  համընկնում է Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքի հոդված 11-ի հետ․ Մեջբերում՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:»:   Նշված կետերը պարզ են և ընդունելի,  բայց  կա նաև այսպիսի մի կետ, մեջբերում՝ «Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ», որի ծառայություններն ոչ բոլորին են հասանելի, քանի որ դրանք հիմնականում  գործում են վճարովի տարբերակով և ոչ բոլոր ծնողներն են պատրաստ վճարել, հետևաբար երեխան ստիպված չի օգտվում վերոնշյալ ծառայություններից։  Սահմանադրության մեջ և Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում պետք է խոսվի նաև վճարովի կրթության մասին։ 

Read more