Ինքնապատումների շարք #2

Ինքնապատումների շարք #2

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց մեդիակարողությունները։ Կարադացե՛ք սովորողների ինքնապատումների շարքը՝

Բարև, ես Ստելլան եմ: Իմ ազգանունը Ջանվելյան է: Իմ ուսուցչուհու անունը Սիդոնյա Վիրաբյան է: Ես շատ եմ սիրում մաթեմատիկա: Դասարանում ես շատ ընկերներ ունեմ:

Ես Երեմյան Արփին եմ։Ես սովորում եմ Արևելյան դպրոցի 1-3 դասարանում։Ես արդեն կարողանում եմ լողալ և մարզվել։ Ես սիրում եմ հեծանիվ վարել, պարել, երգել

Բարև, ես Հայկ Հախվերդյանն եմ, շատ եմ սիրում խաղալ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես առաջին դասարանցի եմ: Իմ ուսուցչուհին Սեդա Վիրաբյանն է: Նա մեզ սովորեցնում է մայրենի, մաթեմատիկա, շախմատ խաղալ: Մենք սովորել ենք տառերը և շատ ենք գրում:

Read more
Երբ վախերը հաղթահարված են

Երբ վախերը հաղթահարված են

Սովորող Գրիգորյան Արթուրը յուրաքանչյուր չորեքշաբթի դասընկերների հետ քայլում էր դեպի Արևմտյան դպրոցի փակ լողավազան։ Չնայած ակտիվ մարզական քայլքին՝ Արթուրը չէր լողում, դեռևս չհաղթահարված վախեր ուներ, անվստահ էր և վախվխորած։ Համբերատար Մարիամ մայրիկը, ով պատրաստ է հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, միայն թե Արթուրն ունենա որևէ առաջընթաց, անտրտունջ և պատրաստակամորեն միշտ մեր քայլքի ուղեկիցն էր լինում։ Երկարատև համառ պայքարից հետո հերթական չորեքշաբթին Արթուրն Արևելքից Արևմուտք տանող ճանապարհն անցավ վազքով, որն արդեն իսկ խոստումնալից էր, բոլորից շուտ զգեստափոխվեց, ընկերների նման հետևեց լողավազանի կարգ ու կանոնին, լսեց մարզիչ՝ Տաթև Համբարյանի հրահանգներն ու և ի զարմանք բոլորիս լողաց։ Այլևս Արթուրի վախերը հաղթահարված են․․․․