«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը`սեպտեմբեր-հոկտեմբեր ամիս։

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:


Խնդիրները`

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու հմտությունների ձևավորում.
  • Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում.
  • Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում.
  • Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը
  • ՏՀՏ միջոցներից օգտվելու հմտությունների ձևավորում.
  • Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»
  • Հ. Թումանյան «Լուսաբացին»
  • Ա. Խնկոյան «Գիշեր»
  • Ա. Խնկոյան «Լուսին»
  • Հանելուկներ, շուտասելուկներ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ

  • Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
  • Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

  • Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
  • Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
  • Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝

— Պատմություն-նկար

— Հատված-նկար

— Նախադասություն-նկար

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

  • Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
  • Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
  • Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
  • Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
  • Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն

Էլեկտրոնային առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ կրթահամալիրի Աստղացուցարան

Թողնել մեկնաբանություն