Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

Այսօր մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարին: Ժպտուն աչքերով, մի փոքր հուզված առաջին դասարանի սովորողներին դիմավորեցինք կրթահամալիրի «Մայր դպրոց» կանգառում, այնուհետև քայլեցինք դեպի Արևելյան դպրոց: Տոնական ընդհանուր պարապմունքով միմյանց ողջունեցինք, ծափահարեցինք մեր նորեկ ընկերներին:

Փոքրիկ գնացք կազմելով ուղևորվեցինք մեր մեծ ու լուսավոր դասասենյակը, որտեղ «Բարև, ես եմ․․․» խաղի միջոցով վերհիշեցինք մեր ընկերների անունները: Հանդիպման ընթացքում պատրաստվեցինք կրթական շքերթին, վերհիշեցինք մեզ արդեն ծանոթ «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, սովորեցինք Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծությունը: Սովորողները մեծ ոգևորությամբ գունավոր թղթերով պատրաստեցին պզզան մեղվին: Օրն ավարտեցինք ընկեր  Տաթևի հետ՝ միասին կոմիտասյան երգեր երգեցինք և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ հավաքվել էին կրթահամալիրի երթուղայինները:

Տեսանյութ՝

Թողնել մեկնաբանություն