Աշխատանքային նախագիծ․ 13.09-17.09

Աշխատանքային նախագիծ․ 13.09-17.09

Ուսումնական սեպտեմբեր. ուղեցույց

Սեպտեմբերյան նախագծեր՝

 «Ես» ուսումնական նախագիծ

«Լողափնյա աշուն»

Լեզվագործունեություն

Նախաայբբենական շրջան
Բանավոր  խոսքի զարգացում  — պատմություն նկար

Շաբաթվա ընթերցանության նյութեր

Մաթեմատիկա

  • Բանավոր համրանք, աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս, առաջ-հետ հասկացություններ:
  • Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։ 
  • Զարգացնող խաղեր

Մարմնակրթություն

Խաղում ենք բակային խաղեր, լողում Արևելքի բացօթյա լողավազանում, հեծանվավարում

Տեխնոլոգիա Ճուտիկ երկրաչափական պատկերներից

Աքաղաղ պլաստիլինից

Կավագործություն- Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Սեպտեմբերի 13,երկուշաբթի

08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09:00-09:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-09:50 — Լեզվագործունեություն «Երկինքը փուլ է գալիս»հեքիաթի ընթերցում
09:50-11:00 —Ուրախ օտար լեզու/ռուսերեն
11:00-11:30 — Ընդմիջում
11:30-12:00 — Բանավոր մաթեմատիկա
12:00-13:00 — Կերպարվեստ
13:00-13:35 —Ես և շրջակա աշխարհ
13:35 — Երկարօրյայի կազմակերպում

Read more
Երկինքը փուլ է գալիս

Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:

Read more
Առավոտը գյուղում։ Ղազարոս Աղայան

Առավոտը գյուղում։ Ղազարոս Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքը

«Ես» ուսումնական նախագիծ

Պատումներ, զրույց-քննարկումներ սեբաստացի ընտանիքների մասին։

Մանուչարյան Դավիթ

Սահակյան Մարի

Read more
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Առաջին պարապմունք

Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Երեխայի իրավունքները

Ուսումնասիրելով  ՀՀ  Սահմանադրությունը  և  Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքը, պարզ  դարձավ, որ  Սահմանադրության հոդված 38-ը  համընկնում է Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքի հոդված 11-ի հետ․ Մեջբերում՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:»:   Նշված կետերը պարզ են և ընդունելի,  բայց  կա նաև այսպիսի մի կետ, մեջբերում՝ «Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ», որի ծառայություններն ոչ բոլորին են հասանելի, քանի որ դրանք հիմնականում  գործում են վճարովի տարբերակով և ոչ բոլոր ծնողներն են պատրաստ վճարել, հետևաբար երեխան ստիպված չի օգտվում վերոնշյալ ծառայություններից։  Սահմանադրության մեջ և Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում պետք է խոսվի նաև վճարովի կրթության մասին։ 

Read more