Ես կարողանում եմ լեգոներով հեշտացնել կյանքը։ Լեո Գալստյան

Ես կարողանում եմ լեգոներով հեշտացնել կյանքը։ Լեո Գալստյան

«Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում սովորող Լեո Գալստյանը ներկայացնում է իր լեգո հավաքածուներն ու պատմում դրանց մասին։

«Ուսումնական գարուն»։ Լեո Գալստյան

«Ուսումնական գարուն»։ Լեո Գալստյան

Սովորող Լեո Գալստյանը ներկայացնում է «Ուսումնական գարուն» նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ընթերցանություն։ Ջաննի Ռոդարի «Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում»

Գարնանային ֆոտոպատում մարտի վերջին շաբաթվա մասին։

Համո Սահյան «Աշուն»

Համո Սահյան «Աշուն»

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողները ներկայացնում են Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը։

Դավիթ Մանուչարյան

Արփի Երեմյան

Լեո Գալստյան

Read more
Ինքնապատումների շարք #1

Ինքնապատումների շարք #1

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց մեդիակարողությունները։ Կարադացե՛ք սովորողների ինքնապատումների շարքը՝

Անունս Լեո է: Ի՞նչ կարող եմ պատմել իմ մասին՝ ես 6 տարեկան եմ ու աշխարհում ամենաշատը սիրում եմ գնալ տատիկիս տուն եւ ծեփամածիկով խաղալ: Աշխարհում շատ քիչ բան կա, որ չեմ սիրում՝ օրինակ ուտել բրինձ: Փոխարենը կարող եմ անվերջ ուտել շոկոլադ, պիցցա եւ խորոված: Ինձ դուր է գալիս ռոբոտաշինությունը, դասերի եմ գնում: 3 շուն ունեմ՝ Մառլին, Գրաֆը եւ Ծինկան: Իրենք շատ տարբեր շներ են եւ երեքն էլ վայրենի: Օրինակ Գրաֆը շատ մեծ է, Մառլին շատ փոքր, իսկ Ծինկան շատ արագավազ: Ես սիրում եմ ինձ շրջապատել հերոսներով՝ օրինակ Նինձյա երկարմորուքով, որը նաեւ գլխարկ ու փայտ ունի, Տորով ու Խալկով: Ես սիրում եմ ճանապարհորդել ու հեռախոսով խաղեր խաղալ: Հենց մեծանամ, երկար ճանապարհորդության եմ գնալու մեծ ու սեւ բեռնատար մեքենայով:

Բարև Ձեզ, ես Ղազարյան Արենն եմ: Ես կարողանում եմ հեծանիվ վարել, շախմատ խաղալ, նկարել ինչպես նաև սպորտով զբաղվել:

Բարև ես Դավիթն եմ,սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես սիրում եմ իմ դասարանցիներին և ուսուցիչներին: Շատ եմ սիրում մեր դպրոցական ճամփորդությունները: Առարկաներից սիրում եմ մաթեմատիկան,նկարչությունը և աշխատել համակարգչով:Այսքանը իմ մասին, մինչ նոր հանդիպում։

Բարև,ես Բաբաջանյան Հայկն եմ։ Իմ ուսուցչուհին ընկեր Սեդան է։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկա։ Ես նաև շատ եմ սիրում կապույտ գույնը, մենք մեր ուսուցչուհու հետ միասին անում ենք մաթեմատիկա, մայրենի, խաղում ենք բակում։Նաև ես շատ եմ սիրում դաս անել։Մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր։ Ես արդեն սովորել եմ բոլոր տառերը։ Ընկեր Սեդան շատ լավ է բացատրում մաթեմատիկան։

Read more
Լեոյի հորինուկները

Լեոյի հորինուկները

Սովորող Գալստյան Լեոն սիրում է ստեղծագործել, հորինել շա՜տ հետաքրքիր պատմություններ և միշտ զարմացնել։ Լեոյի հորինուկները մեծ սիրով միշտ ընթերցում եմ նաև դասընկերների համար,որն էլ ոգևորում է նաև Լեոյին։ Կցում եմ Լեոյի հորինուկներից մի քանիսը, անպայման ընթերցեք՝

«Զատիկը»

Կար-չկար մի չարաճճի զատիկ կար։

Մի օր կարմիր զատիկը հյուր գնաց փերիին։

Մինչ փերին տորթ էր պատրաստում, զատիկը որոշեց խաղալ նախ դռան զանգերի հետ ու անվերջ զնգացնել։ Հետո անցավ շշերը թափահարելուն եւ այդ ժամանակ շշերից մեկը կոտրվեց ու սպիտակեցնող նյութը կաթաց զատիկի վրա։

Փերին էլ շատ բարկացավ ու զատիկին կախարդեց։

Այդ օրվանից մինչեւ այսօր, կարմիր զատիկը ապրում է սեւ պուտերով։

«Աղվեսն ու գետը»

Աղվեսը գետում կաղին տեսավ։

-Ի՜նչ լավ նվեր է,- մտածեց աղվեսը։

Շատ էր ուզում այն նվիրել սիրուն գայլին։

Գետում նավակ կար։ Սիրուն աղվեսը նավի վարպետ նավավարին ասաց.

-Վարպետ, վանդակը տամ, ինձ կաղին տուր, վարդերին սոսնձեմ,աղավնուն ասեմ տանի,վարագույրի կողքով թռչի, գայլի սենյակում թողնի։

«Աղջիկն ու չղջիկը»

Լինում է, չի լինում մի աղջիկ։ Մի օր աղջկան մի չղջիկ է մոտենում, ասում է.

-Աղջիկ, եթե քեզ խխունջ տամ, իմ ընկերը կդառնա՞ս։

-Աղջիկը վերցնում է խխունջը, կախում ականջին ու չղջիկին դեղձ նվիրում։

Այդ օրվանից աղջիկն ու չղջիկը ընկերանում են։ Աղջիկը ուրախանում ու սկսում է ամեն օր ջութակ նվագել խաղողի վազերի տակ։

Ջայլամն ու եղջերուն խոտերի մեջից նրա մեղեդին լսում են ու որոշում են իրենք էլ դառնան աղջկա եւ չղջիկի ընկերը։