Եթերում «Զար զընգը» ռադիոն է

Եթերում «Զար զընգը» ռադիոն է

Եթերում «Զար զընգը» ռադիոն է:

Ճամբարականներն ամփոփում են դեպի Ապարան իրականացրած ուսումնական ճամփորդությունը, պատմում ճամփորդական տպավորությունների մասին։

Հետևեք մեզ և եղեք տեղեկացված:

Թողարկում #8

«Ես կարողանում եմ…» միջավայրի խնամք

«Ես կարողանում եմ…» միջավայրի խնամք

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները խնամում են միջավայրը, ջրում սենյակային բույսերը։

Հայկ Հախվերդյան

Դանիելա Հովակիմյան

Արթուր Գրիգորյան

Մալենա Հակոբյան

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում։

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում։

Մայիսի 30-ին Արևելյան դպրոցի  «Զար-զընգը», «Արևներ», «Մունետիկներ» ջոկատների ճամբարականները «Համբարձումն Ապարանում» նախագծով մեկնեցին Ապարան։ Ճամփորդության նախապատրաստման փուլում  «Զար-զընգը» ջոկատի ճամբարականները ուսումնասիրել և տեղեկություններ են հավաքել  Համբարձման ծեսի մասին, սովորել ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,ասիկներ, պատրաստել Ծաղկամայր տիկնիկ։

Ճամփորդները քայլքով հասան անտառ, հանգստացան, նախաճաշեցին, այնուհետև իրականացրեցին Համբարձման ծեսը։ Ծեսն իրականացնելուց հետո քայլեցին դեպի 5-րդ դարի Թուխ Մանուկ եկեղեցի։

Օրվա մասին պատմող տեսանյութեր՝

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում

«Հակաբացիլ Կոմիտաս», կավճանկարչություն, պղպջակատոն

«Հակաբացիլ Կոմիտաս», կավճանկարչություն, պղպջակատոն

Հունիսմեկյան նախագիծ

  • Օրը՝ հունիսի 1
  • Տևողությունը՝ 11:30-12:30
  • Անցկացման վայրը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակ
  • Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար զընգը», «Մենք» ճամբարային ջոկատներ, 5-6 տարեկաններ
  • Պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան,Տաթև Թամազյան, Սաթեն Քարաջյան
  • Երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Նպատակը, խնդիրները՝

  • Քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում
  • անվտանգության կանոնների, հիգիենայի պահպանում

Ծրագրում՝

Ամփոփում

Հակաբացիլ Կոմիտաս 

Հակաբացիլ Կոմիտաս 

«Հակաբացիլ Կոմիտաս 2022» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի  1-10

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր

Read more
Ուրախ մարզատոն

Ուրախ մարզատոն

Օրը՝մայիսի 31, ժամը՝ 10:00-11:00
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար զընգը» ճամբարային ջոկատ և 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ
՝ Սիդոնյա Վիրաբյան, Սաթեն Քարաջյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Մարզական, էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ մարզական իրեր՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Կոներ
  • Մարզագորգ

Խաղ 1

Ծափովվազել

Խաղացողները  մեկնարկային գծից շարվում են միասյուն: Մեկ  ծափ`  քայլում  են,  երկու  ծափ` ցատկոտում,  երեք  ծափ`  վազում: Ով սխալվում  է ,  դուրս  է  գալիս  շարքից: Հաղթում  է նա, ով  ավելի  ճիշտ  և  արագ  է  կողմնորոշվում:

Խաղ 2

Վերցրո՛ւ գնդակը

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն, 5-6 մետր հեռավորության վրա կենտրոնում դրվում է  գնդակ: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, շրջանցելով աթոռները` վազում  են  դեպի  գնդակը։ Այն մասնակիցն, ով առաջինը կվերցնի գնդակը, նա էլ կհաղթի։ Կհաղթի այն  թիմն , որն  ավելի  շատ  միավոր  կհավաքի:

Խաղ 3

Բասկետբոլ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է մի գնդակ։ Շարքերից հավասարաչափ հեռավորության վրա  /3-4 մետր/  երկու օղակ  է դրվում: Խաղավարի հրահանգով խաղն սկսվում է: Շարքերի առաջին մասնակիցները գնդակը նետում են օղակի մեջ և գնում կանգնում շարքի վերջում, նույն կերպ վարվում է հաջորդ մասնակիցը և այսպես մինչև վերջ:

Խաղ 4

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի: Առաջին մասնակիցները պառկում են մարզական գորգին և փորձում վերցնել ետևում դրված օղակները, այնուհետ օղակը տեղափոխում են դիմացում դրված կոնի մեջ։

Ուսումնական երրորդ շրջանի (փետրվար-մայիս) ամփոփում

Ուսումնական երրորդ շրջանի (փետրվար-մայիս) ամփոփում

Արևելյան դպրոց-պարտեզ, առաջին դասարանի դասվար Սիդոնյա Վիրաբյան
2021-2022 ուստարի

Ուսումնական երրորդ շրջանի անհատական աշխատաժամանակը (պլանը) նախապես հրապարակված է:

Երրորդ ուսումնական շրջանի  գործունեության արդյունքները հրապարակված են ըստ ամիսների՝ որպես դասարանական օրացույց: Դասարանական օրացույցը հրապարակվել է նախապես՝ կրտսեր դպրոցի ուսումնական օրացույցի հիման վրա: Օրացույցում ներառված են իրականացվող նախագծերը, ընտանեկան նախագծերը, ուսումնական ճամփորդությունները, ընդհանուր պարապմունքը, սովորողների ծննդյան տոները:

Դասարանական ամսական օրացույցի հիման վրա կազմվել է ուսումնական գործունեության շաբաթական ծրագիրը, որն իր մեջ ներառել է շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերը հղումներով, գրական ստեղծագործություններն, երգերը-պարերը, ուսումնական խաղերն ու նյութերը:

Read more
2021-2022 ուսումնական տարվա ամփոփում:

2021-2022 ուսումնական տարվա ամփոփում:

Արևելյան դպրոց 1-3դասարան («Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-ին տարի)

Դասվար՝ Սիդոնյա Վիրաբյան

 Դասարանական բլոգ

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք  Կրթահամալիրի օրացույցով նախատեսված բոլոր ուսումնական նախագծերը, որոնք բոլորը ներկայացված են  ամենամսյա հաշվետվություններում՝

Read more
Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա օրացույց

Աշխատանքային նախագծեր՝

Մայիսյան նախագծեր

Իրականացրած նախագծերի արդյունքներ՝

«Ես կարողանում եմ…» 

Read more