Մայիս ամսվա օրացույց

Մայիս ամսվա օրացույց

Ուսումնական մայիս. ուղեցույց

Մայիսյան նախագծեր

Համագործակցային նախագծեր

Միասնական մարզատոն Յուրի Բախշյանի անվան այգում։ Արևմտյան- Արևելյան դպրոցների 1․3 դասարանների սովորողներ։

Առարկայական ամենամսյա ֆլեշմոբեր

Ծննդյան տոներ՝

31․05․2022 Ադամյան Տիգրան

«Համբարձման ծես»

«Համբարձման ծես»

Նախագծի հեղինակ` Մարինե Մկրտչյան

«Համբարձման կամ Ջանգյուլումի ծես» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի 1․3  դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 7-27

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծիսական երգեր, պարերգերի ուսուցում
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Ընթացքը

Read more
Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա օրացույց

Ապրիլյան նախագծեր

Աշխատանքային նախագծեր՝

Read more
Ինքնապատումների շարք #2

Ինքնապատումների շարք #2

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց մեդիակարողությունները։ Կարադացե՛ք սովորողների ինքնապատումների շարքը՝

Բարև, ես Ստելլան եմ: Իմ ազգանունը Ջանվելյան է: Իմ ուսուցչուհու անունը Սիդոնյա Վիրաբյան է: Ես շատ եմ սիրում մաթեմատիկա: Դասարանում ես շատ ընկերներ ունեմ:

Ես Երեմյան Արփին եմ։Ես սովորում եմ Արևելյան դպրոցի 1-3 դասարանում։Ես արդեն կարողանում եմ լողալ և մարզվել։ Ես սիրում եմ հեծանիվ վարել, պարել, երգել

Բարև, ես Հայկ Հախվերդյանն եմ, շատ եմ սիրում խաղալ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես առաջին դասարանցի եմ: Իմ ուսուցչուհին Սեդա Վիրաբյանն է: Նա մեզ սովորեցնում է մայրենի, մաթեմատիկա, շախմատ խաղալ: Մենք սովորել ենք տառերը և շատ ենք գրում:

Read more
Ինքնապատումների շարք #1

Ինքնապատումների շարք #1

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց մեդիակարողությունները։ Կարադացե՛ք սովորողների ինքնապատումների շարքը՝

Անունս Լեո է: Ի՞նչ կարող եմ պատմել իմ մասին՝ ես 6 տարեկան եմ ու աշխարհում ամենաշատը սիրում եմ գնալ տատիկիս տուն եւ ծեփամածիկով խաղալ: Աշխարհում շատ քիչ բան կա, որ չեմ սիրում՝ օրինակ ուտել բրինձ: Փոխարենը կարող եմ անվերջ ուտել շոկոլադ, պիցցա եւ խորոված: Ինձ դուր է գալիս ռոբոտաշինությունը, դասերի եմ գնում: 3 շուն ունեմ՝ Մառլին, Գրաֆը եւ Ծինկան: Իրենք շատ տարբեր շներ են եւ երեքն էլ վայրենի: Օրինակ Գրաֆը շատ մեծ է, Մառլին շատ փոքր, իսկ Ծինկան շատ արագավազ: Ես սիրում եմ ինձ շրջապատել հերոսներով՝ օրինակ Նինձյա երկարմորուքով, որը նաեւ գլխարկ ու փայտ ունի, Տորով ու Խալկով: Ես սիրում եմ ճանապարհորդել ու հեռախոսով խաղեր խաղալ: Հենց մեծանամ, երկար ճանապարհորդության եմ գնալու մեծ ու սեւ բեռնատար մեքենայով:

Բարև Ձեզ, ես Ղազարյան Արենն եմ: Ես կարողանում եմ հեծանիվ վարել, շախմատ խաղալ, նկարել ինչպես նաև սպորտով զբաղվել:

Բարև ես Դավիթն եմ,սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես սիրում եմ իմ դասարանցիներին և ուսուցիչներին: Շատ եմ սիրում մեր դպրոցական ճամփորդությունները: Առարկաներից սիրում եմ մաթեմատիկան,նկարչությունը և աշխատել համակարգչով:Այսքանը իմ մասին, մինչ նոր հանդիպում։

Բարև,ես Բաբաջանյան Հայկն եմ։ Իմ ուսուցչուհին ընկեր Սեդան է։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկա։ Ես նաև շատ եմ սիրում կապույտ գույնը, մենք մեր ուսուցչուհու հետ միասին անում ենք մաթեմատիկա, մայրենի, խաղում ենք բակում։Նաև ես շատ եմ սիրում դաս անել։Մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր։ Ես արդեն սովորել եմ բոլոր տառերը։ Ընկեր Սեդան շատ լավ է բացատրում մաթեմատիկան։

Read more
Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Այսօր Արևելյան դպրոցի 1-2 և 1-3 դասարանների սովորողները Օշական գյուղում էին։ Մինչ ճամփորդության մեկնելը սովորողները նախապատրաստական փուլում ներկայացրել էին իրենց ճամփորդական ուսապարկերը, պատմել անհրաժեշտ պարագաների մասին։

Ճամփորդության առաջին կանգառը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր, որտեղ ստացանք քահանայի օրհնությունը, երգեցինք «Այբ, բեն, գիմ»«Հայր Մեր» երգերը, շրջեցինք տառերի պուրակով, գտանք մեր անվան առաջին տառերն ու լուսանկարվեցինք։

Read more
Հանրապետական շաբաթօրյակ․Մաքրումի օր․ 30․04․2022

Հանրապետական շաբաթօրյակ․Մաքրումի օր․ 30․04․2022

10։00-ից՝

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ


Աշխատանքանյին երկու ուղղություն
1․ Կաբինետի ղեկավարներ՝ դասարան-լաբորատորիաների, ուսումնական տարածքների մաքրում
2․ Աշխատողներ, ծնողներ, սովորողներ՝ բակ-պարտեզ, համակարգումը՝ Գոհար Հովհաննիսյանի, Իվետա Ջանազյանի
ա/ Հյուսիսային մաս՝ նախակրթարանի բակ
բ/ Արևելյան դպրոցի մուտքի ծառերի տեղափոխում
գ/ Ծաղկոցների տարածքների սածիլում․ «Ծաղկոցներ կրթահամալիրի բոլոր դպրոցներում» ֆլեշմոբ
11։30՝ ընդմիջման նախապատրաստում․ պատասխանատու՝ Խոհարարներ, սովորող, ծնող, դասավանդող
12։00՝ Բացօթյա ընդմիջում՝ երգ ու պարով
Լուսաբանումը՝ Սմբատ Պետրոսյանի, Նունե Խաչիկօղլյանի
ուղիղ  եթերներ՝ Սյուզան Սարգսյան
օրվա լուսաբանումներ՝ դասավանդողների բլոգներում

Ճամփորդական ուսապարկի դասավորում

Ճամփորդական ուսապարկի դասավորում

Արևելյան դպրոցի 1.3 դասարանի սովորողները պատրաստվում են ուսումնական ճամփորդության դեպի Օշական։ Ճամփորդները դասավորում են և ներկայացնում ճամփորդական պայուսակներում առկա անհրաժեշտ պարագաները:

Հայկ Հախվերդյան

Հայկ Բաբաջանյան

Դավիթ Մանուչարյան

Արմեն Քոչարյան

Արփի Երեմյան

Մարի Սահակյան

Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում լրագրող Լուսին Մկրտչյանն է

Հարթակում ծնողն է շուրջտարյա նախագծի ընթացքում այսօր հանդիպեցինք Մեդիամաքս մեդիա ընկերության լրագրող Լուսին Մկրտչյանի հետ։ Շատ արդյունավետ ու բազմաբովանդակ զրույց ունեցանք մեր դասընկեր Լեոյի մայրիկի հետ,որն էլ կնպաստի մեր դասարանական ռադիոթողարկումների էլ ավելի հետաքրքիր դառնալուն։

Տեսանյութ՝