Այցելություն կրթահամալիրի տեխնոպարկ

Այցելություն կրթահամալիրի տեխնոպարկ

Օրը՝ 12․10․2022
Ժամը
՝12։00
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 2.3 դասարան
Պատասխանատու՝ 
Սիդոնյա Վիրաբյան
Խորհրդատու մասնագետ՝ 
Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝  
կրթահամալիրի տեխնոպարկ


Նպատակը՝

  • դիտարկել լաբարատորիայի աշխատանքային ընթացքը
  • իրականացնել տեխնոլոգիական գործունեություն
  • ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ պատրաստել անհատական, անվանական քանոններ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում

Գործունեության նկարագրություն
Ուսումնասիրել և ծանոթանալ փայտամշակման առանձնահատկություններին, լաբորատորայի ղեկավարի օգնությամբ անհատական, անվանական քանոնների պատրաստում։

Արդյունքը՝ դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում:

Թողնել մեկնաբանություն