«Մեկ և յոթ»։ Հորինուկներ

«Մեկ և յոթ»։ Հորինուկներ

Ջաննի Ռոդարիի «Մեկ և յոթ» պատմությունն ընթերցելուց հետո սովորողները հորինել են հետաքրքիր պատմություններ: Պատմությունները հորինված են Ջաննի Ռոդարիի ստեղծագործական հնարքների հիման վրա։

Ես խաղում էի բակում և մի տղա տեսա։ Տղայի անունը Արմեն էր։ Նա սիրում էր բասկետբոլ խաղալ խաղահրապարակում։ Նրա անունը նաև Տիգրան էր ու նա սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Նրա անունը նաև Հակոբ էր ու նա սիրում էր հոլ խաղալ։ Նույն տղայի անունը նաև Հայկ էր ու նա սիրում էր հեծանիվ քշել։ Այդպես էլի երեք տղա կային, որոնք տարբեր խաղեր էին սիրում խաղալ։ Ընդհանուր յոթ հոգի էին, բայց նրանք իրար չէին խանգարում ու կռիվ չէին անում, որովհետև յոթն էլ նույն մարդն էին։  

Ստելլա Ջանվելյան

Կար, չկար, մի տղա կար։Նա չէր սիրում  մեկ և յոթ թվերը, նույնիսկ վիրավորում  էր նրանց։ Մի գիշեր նա երազ տեսավ։ Նրա երազում թվերն ու տառերը խառնվել էին։Նա փորձեց առանձնացնել թվերը։ Նա ուզում էր գտնել մեկին և յոթին, որ ներողություն խնդրի վիրավորելու համար։Ճանապարհին նա երկու փորձությունների հանդիպեց։ Առաջին փորձությունը յոթի բազմապատկման աղյուսակն էր,իսկ մյուսը գումարում էր։ Նա տեղ հասավ,ներողություն խնդրեց և արթնացավ։

Հայկ Բաբաջանյան

Մեկ և յոթ թվերը ընկերներ էին, որովհետև շատ նման էին իրար։ Նրանք սիրում էին իրար հետ խաղալ, բայց նաև սիրում էին վիճել։

-Լուսինը մեկն է, արևը մեկ հատ է, -ասում էր մեկը։

-Բայց ծիածանը յոթ գույն ունի, երաժշտական նոտաները յոթն են, շաբաթվա մեջ յոթ օր է,- պնդում էր յոթը։

Վիճում էին ու միանգամից բարիշում, չէ որ, միասին ավելի ուժեղ էին դառնոմ՝ 17 և 71։

Հայկ Հախվերդյան

 Լինում է չի լինում յոթ աղջիկներ են լինում։ Ամենամեծ քույրը Միլանան է։ Նա շատ է սիրում  նկարել։ Մյուս քույրը Էմիլին է, ով սիրում է երգել։ Քույրերից մեկի անունը Մարի է։ Նա հաճախ է կռվում Էմիլիի հետ, որովհետև երկուսն էլ սիրում են երգել և իրար խանգարում են։ Յանան և Լիլիթը միշտ իրար հետ են ժամանակ անցկանցնում։ Գայանեն շատ է սիրում նվագել, իսկ Եվան ոչ ոքի հետ չի շփվում։  Նրանք շատ են տարբերվում, բայց երբ պետք է լինում միմյանց օգնում են:

Դանիելա Հովակիմյան

Կար չկար մի երազկոտ տղա կար։ Նա մեկն էր, բայց նրա մեջ ապրում էին յոթ երազանքներ։ Մի երազանքում նա հրշեջ էր և փրկում էր մարդկանց ։ Մյուսում նա ոստիկան էր և ձերբակալում էր հանցագործներին։ Նաև ճանապարհորդ էր և եղել էր շատ երկրներում ՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրիտանիայում և այլն։ Նա նաև հրաշալի ծրագրավորող էր և ուներ լավ աշխատանք։ Նույնիսկ ոտք էր դրել լուսնի վրա ինչպես Նիլ Արմսթրոնգը։ Չմոռանամ նաև ասել, որ բռնցքամարտիկ էր ինչպես Մայք Թայսոնը և լավ բժիշկ ինչպես իմ տատիկը։

Մարկ Միքայելյան

Մեկը և յոթը լավ ընկերներ էին, սակայն յոթը մի փոքր կռվարար էր, իսկ մեկը՝ բարի: Մի օր մեկը փորձում էր գնալ յոթի մոտ, նա չգիտեր, որ յոթը կռվարար է: Մեկը գնում և հանդիպում է խելացի երկուսին, երկուսը հարցնում է մեկին.

-Ու՞ր ես գնում:

Մեկը պատասխանում է.

-Գնում եմ յոթի մետ:

Երկուսը հարցնում է.

-Կարո՞ղ եմ ես էլ գալ քեզ հետ:

-Այո՛,-պատասխանում է մեկը:

Մեկն ու երկուսը միասին հաղթահարում են բոլոր թվերը և հասնում յոթին, մտնում են յոթի տուն: Երկուսը տեսնում է, որ յոթը չարություն է անում, և երկուսն այնպիսի դաս է տալիս յոթին, որ նա հասկանում է՝ պետք չէ չարություն անել, որովհետև չարությունը լավ բան չէ:

Վահագն Կարապետյան

Ես մեկն եմ իմ տեսակի մեջ, չկա իմ նման երկրորդը: Սակայն աշխարհում իմ տարիքի, իմ հասակի այնքան շատ երեխաներ կան: Մենք ապրում ենք այնքան տարբեր երկրներում, քաղաքներում, հաճախում տարբեր դպրոցներ, սակայն բոլորս ունենք ընդհանրություններ: Մենք կարող ենք միևնույն ժամանակ ուտել, քնել, ծիծաղել, ունենալ  նույն երազանքներն ու նպատակները, սիրել նույն մուլտֆիլմներն ու խաղերը, ունենալ նույն հետաքրքրությունները:

Դավիթ Խաչատրյան

Իմ հայրիկն ինձ պատմել է աշխարհի յոթ հրաշալիքների մասին: Հայրիկս ասել է, որ նրանք յոթն են եղել,բայց տարբեր պատճառներով նրանցից վեցն անհետացել են և հիմա մնացել է միայն մեկը՝ Եգիպտոսում գտնվող Քեոփսի բուրգը:Բայց ես գնացել եմ Եգիպտոս և այդպես էլ չտեսա այն:

Դավիթ Մանուչարյան

Առաջինը իմ ծննդավայրն է՝ Երևանը։ Ես շատ եմ սիրում իմ քաղաքը։ Ես ցանկանում եմ շատ ճանապարհորդել տարբեր քաղաքներով։ Հիմա ես կնշեմ այն յոթ քաղաքները, որոնք ես առաջինը կուզենամ այցելել․ Փարիզ, որպեսզի տեսնեմ Էյֆելյան աշտարակը, Պեկին՝ պեկինյան բադը համտեսելու, Լոնդոն՝ Բիգ Բեն ժամացույցը տեսնելու, ինչպես նաև կայցելեմ Վաշինգտոն, Պրահա, Ժնև և Բարսելոնա։

Արեն Ղազարյան

Յոթ սար այն կողմ գտնվող լիճը

Անցած ամառ ես և մայրիկս գնացել էինք Արտավան վրանային ճամբար։ Այնտեղ ձիեր կային, որից մեկը միաեղջյուր էր։ Մի օր էլ գնացինք Հայելու լիճ։ Ճանապարհը շատ երկար էր և այն հասարակ ճանապարh չէր ։ Մենք յոթ սար անցաք, յոթ զիզի քարի մոտով անցանք ու հասանք կախարդական լճին։ Լճի մոտ գեղեցիկ քարեր կային, մեկի վրա էլ գունավոր մազերով ջրահարս էր նստած։ Հենց մոտեցա նրան՝ ցատկեց դեպի ջուր։ Հետո երբ վերադարձանք, ընկերներիս պատմեցի ջրահարսի մասին՝ նրանք ինձ չհավատացին։

Գայանե Գրիգորյան

Լինում է, չի լինում երեք տղա։ Նրանք բոլորն էլ նույն մարդն էին, մեկի անունը՝ Արեն, մյուսի անունը՝ Մաքս, երրորդինը՝ Լևոն։ Մաքսը ապրում էր Նյու-Յորքում, Արենը ապրում էր Ռուսաստանում, իսկ Լևոնը ապրում էր Արգենտինայում։ Նրանք բոլորն էլ նույն խաղերն էին սիրում, նույն գրքերը կարդում, նույն ուտելիքները սիրում։ Նրանք տարբերվում էին միայն իրենց մաշկի գույնով ու ապրելու վայրով։ Մի օր նրանք հանդիպեցին, և որոշեցին, որ պետք է հանդիպեն աշխարհում ապրող մյուս երեխաներին։ Հավաքվեցինք, դարձան խումբ ու որոշեցին ճանապարհորդել ամբողջ աշխարհում։

Լեո Գալստյան

Կար չկար մի Մեկ կար, այդ մեկը հանդիպեց Յոթին ու ասաց.

-Յոթ դու գիտե՞ս թե որտեղ են մեր ընկերները:

-Ի՞նչ ընկերներ,-զարմացավ Յոթը:

— Երկուսը,Երեքը,Չորսը, Հինգը,Վեցը, չե՞ս հիշում:

Յոթը պատասխանեց, որ հիշում է,բայց չգիտի, թե որտեղ են ։

Մեկը և Յոթը որոշեցին ճամփորդել և իրենց հետաքրքիր ճանապարհին հանդիպեցին Երկուսին,Երեքին,Չորսին,Հինգին,Վեցին։

Լիլիա Գևորգյան

Աշխատանքային նախագիծ՝02․05-05․05․23

Աշխատանքային նախագիծ՝02․05-05․05․23

Իրականացվող ուսումնական նախագծեր

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
Մայիս ամսվա դասարանական օրացույց

Մայիս ամսվա դասարանական օրացույց

Մայիսի օրացույցուղեցույց

Մայիսյան նախագծեր

Համագործակցային նախագծեր

Ուսումնական ճամփորդություն

Համբարձման ծեսը Քասախ գետի կիրճում (Աստվածընկալի վանք)

Առարկայական ամենամսյա ֆլեշմոբեր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ

Մայիսյան 18-րդ հավաք․ նախագծային ուղղություններ

Համագործակցային նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություն՝ Համբարձման ծեսը Քասախ գետի կիրճում (Աստվածընկալի վանք)

Մայիսյան հավաքի ռադիոթողարկումներ ՝ «Զար-զընգը» դասարանական ռադիո

Աշխատանքային նախագծեր՝

Ամփոփումը՝ այստեղ

Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողների հետ

Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողների հետ

Օր՝ 16․05․2023

Ժամը՝ 10։10-11։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզասրահ
Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան դպրոցի 2-3 դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Վարսիկ Աթոյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական, էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Բուլավաներ
  • Օղակներ
  • Գնդակներ

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 2

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնգլորներով անցնում են բուլավաների արանքով, շրջանցում 5-6 մետր հեռու դրված բուլավան և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 3
Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով 5 օղակներ: Հրահանգից հետո առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ:

Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.2 և  2․3 դասարանների սովորողներ
Օրը՝ մայիս 23

,ժամը՝ 11։00
Վայրը՝ Արևելյան դպրոցի, 3.2 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Լիլիթ Սահակյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.2 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին անհատական բլոգ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Ընթացք՝

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.2 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • բլոգ ստեղծել
  • սպասարկել (հրապարակումներ անել)

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Մեդիահմտությունների փոխանցում

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Մեդիահմտությունների փոխանցում

Օր՝ մայիսի 11

Ժամը՝ 09։45

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ, 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սիդոնյա Վիրաբյան

Նպատակ`

Երկրորդ դասարանի սովորողներն իրենց իմացած մեդիահմտությունները սովորեցնում և փոխանցում են կրտսեր ընկերներին։

Ընթացքը`

Մեդիահմուտ սովորողները փոխանցում են մեդիահմտություններ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններին,որի ընթացքում աշխատելու են word խմբագրիչով, ծանոթացնելու հիմնական գործիքաշարին։՝

Արդյունք՝

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մայիս ամիս

Նախագծի նպատակը`

Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում sidonya@mskh.am էլ. փոստի հասցեին։

Ուղղություններ՝

  • Իմ մեդիաընթերցարանը (հորինուկների շարք)
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից (օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ)
  • Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
  • Ես կարողանում եմ նվագել (որևէ երաժշտական գործիք)
  • Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը (սենյակային, բակային)
  • Ես կարողանում եմ պատրաստել (կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն)
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
  • Ես արդեն անհատական բլոգ ունեմ, անհատական բլոգի ներկայացում

Ամփոփում՝

Եռալեզու մուլտշքերթ

Եռալեզու մուլտշքերթ

Տարեվերջյան դասարանական համերգ՝ «Եռալեզու մուլտշքերթ»

Օր՝ 24.05.2023

Ժամ՝ 11:00

Վայր՝ Արևելյան դպրոց,նախասրահ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.1, 2.2 և 2.3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարիամ Մանասյան

Օտար լեզվի դասավանդողներ՝ Դիանա Ղազարյան, Վարդուհի Մարգարյան

Երաժիշտներ՝ Տաթև Մանվելյան, Մարինե Ոսկանյան

Ծրագրում՝

Read more
Մարզատոն

Մարզատոն

Օրը՝ մայիսի 4` 09:30-10:05
Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզադահլիճ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ, 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան
, Դիանա Գևորգյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Մարզական խաղեր

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Գլուխկոնծիներ