Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ: Վերլուծական աշխատանք

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ: Վերլուծական աշխատանք

Հոդվածը՝ այստեղ

Հետաքրքիր, արդիական հոդված է, որտեղ ականավոր մանկավարժ Բորիս Բիմ- Բադն անդրադարձել է դաստիարակի և ուսուցչի դերի կարևորությանն ու նշանակությանը, դպրոցին, դասագրքերին և այն ժամանակին,որի ընթացքում երեխան ձևավորվում է որպես անհատ:

Ինչպես հոդվածագիրն է նշել՝ դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Այո՛, համամիտ եմ, բայց այստեղ կարևոր է նաև ծնողի և ընտանիքի դերը, քանի որ մինչ մանկապարտեզն ու դպրոցը՝ նրա առաջին և ամենակարևոր ուսուցիչները ծնողներն ու ընտանիքի անդամներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: 

«Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել»։ Համամիտ եմ նաև այս մտքի հետ. Ցավոք, հանրակրթական դպրոցների կրթական համակարգը տարիներ շարունակ նույն դասագրքերով, նույն ինֆորմացիայով շարունակում է կրթել տարբեր ժամանակների տասնյակ սերունդներ, չնկատելով անընդհատ փոփոխվող աշխարհը, սերունդների հետաքրքրություններն, արդի խնդիրները, մշակութային ու գաղափարախոսական մոտեցումները:

Թողնել մեկնաբանություն