Կրկնազատկի տոնը Հովհաննավանքում

Կրկնազատկի տոնը Հովհաննավանքում

Ապրիլի 14-ին  Արևելյան դպրոցի 2․3 և 2․4 դասարանի սովորողներն իրականացրեցին ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ: Միասին քայլեցինք գյուղով, քայլքին էլ զուգահեռ մեզ հանդիպած տեղացիներից հարցազրույց վերցրեցինք: Հարցազրույցի ընթացքում տեղաբնակները պատմեցին Օհանավան գյուղի, Հովհաննավանք վանական համալիրի մասին:

Հովհաննավանք վանական համալիրում ընկեր Տաթևի հետ իրականացրեցինք ուսումնական ժամերգություն, որի ընթացքում միասին երգեցինք հոգևոր երգեր ու շարականներ՝ «Մանուկների հայր մեր», «Առավոտ լուսո»,«Սուրբ Աստված»:

Եկեղեցու բակում զատկական երգեր,պարերգերով,ասիկ-բարեմաղթանքներով նշեցինք Կրկնազատկի տոնը:

Ձվախաղեր, ձու կոտրոցի-ձվակռիվ

Սովորողների տպավորությունները՝

Էմիլի Ենոկյան

Դանիելա Հովակիմյան

Արփի Երեմյան

Թողնել մեկնաբանություն