«Համբարձում է, գարուն է․․․» 

«Համբարձում է, գարուն է․․․» 

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

«Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն այսօր Արագածոտնի մարզում էին:Ճամփորդության նախապատրաստական փուլում խոսեցինք Համբարձման ծեսի մասին, սովորեցինք ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, իսկ ճամփորդ սովորողները ներկայացրին իրենց ճամփորդական ուսապարկի պարունակությունը:

Աշտարակի ջրաղացում և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տիկին Մարինեի և Քոլեջի «Նախադպրոցական կրթության»բաժնի ուսանողների հետ իրականացրեցինք համբարձման ծես։ Ծեսի իրականացման ընթացքում սովորողներն աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցին, յոթ տեսակ ծաղիկ քաղեցին և յոթ քարերի հետ լցրեցին կժի մեջ:Համբարձման ծիսական երգեր երգելով ծաղկեպսակներ հյուսեցինք, վիճակ հանեցինք ու բարեմաղթանքներ կարդացինք: Շրջեցինք տնետուն, վիճակի երգեր երգեցինք և գովեցինք բնակիչներին:

Տեսանյութ՝

Թողնել մեկնաբանություն