Դանիելան պատրաստվում է ամանորյա տոնախմբությանը

Դանիելան պատրաստվում է ամանորյա տոնախմբությանը

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորող Դանիելա Հովակիմյանը պատրաստվում է դասարանական ամանորյա տոնախմբությանը։

Ամանորյա մեդիաբացիկներ

Ամանորյա մեդիաբացիկներ

Ամանորին ընդառաջ 2․3 դասարանի սովորողները Paint նկարչական ծրագրի օգնությամբ պատրաստեցին ամանորյա մեդիաբացիկներ, մուտքագրեցին բարեմաղթանքներ։

Գրիգորյան Արթուր

Հակոբյան Սերժ

Մանուչարյան Դավիթ

Արփի Երեմյան

Read more
Պարուսուցում «Թաշկինակներով պար»

Պարուսուցում «Թաշկինակներով պար»

Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի 20-ին կայանալիք Ամանորի ծեսին։ Նախապատրաստական փուլում համագործակցում ենք պարուսույց Լաերտ Գրիգորյանի հետ և սովորորում «Թաշկինակներով պարը»։

Ամանորյա կախազարդեր

Ամանորյա կախազարդեր

Ամանորին ընդառաջ շարունակում ենք ձևավորել մեր միջավայրը։ Այս անգամ սեբաստացի ծնողներ՝ Հերմինեի, Սաթենիկի և Լուսինեի հետ իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ փայտե շրջանակների վրա նկարեցինք ամանորյա պատկերներ։ Ստացված կախազարդերն իրենց տեղը կգտնեն ինչպես մեր դասարանում, այնպես էլ Արևելքի ընդարձակ սրահում։

Նկարաշար՝

Համագործակցություն ինժեներական ստեղծագործության լաբորատորիայի հետ

Համագործակցություն ինժեներական ստեղծագործության լաբորատորիայի հետ

«Լույսեր, գույներ, ղողանջներ» նախագծի ընթացքում համագործակցեցինք ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ։ Այցելելով ինժեներական ստեղծագործության լաբորատորիա՝ Գնել Հարությունյանի օգնությամբ սովորողները պատրաստեցին փայտե խաղալիքներ։ Տեխնոլոգիական աշխատանքը շարունակեցինք դասարանում՝ սովորողներն ըստ իրենց նախընտրության գունավորեցին, թելերով և ուլունքներով ձևավորեցին իրենց տոնածառ խաղալիքները։

Տեսանյութ՝

Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Ձմեռ պապի: Ես Հախվերդյան Հայկն եմ: Ես շատ էի սպասում, որ ինքս քեզ նամակ գրեմ:

Այս տարի, եթե կարող ես, ինձ անակնկալ նվեր բեր: Իսկ կարո՞ղ է դու էլ ես նվեր ուզում: Ես կարող եմ քեզ համար նկարել:

Շատ կուզենայի քեզ տեսնել:

Քեզ շատ սիրող Հայկ:

Բարև Ձմեռ պապ։   Իմ անունը Սերժ է։  Ես  քեզ շատ  եմ  սպասել։ Այս տարվա ընթացքում բավականին խելոք եմ եղել, քանի որ արդեն մեծացել եմ։ Ձմեռ պապ դու գիտես, որ ես սիրում եմ ավտոմեքենաներով խաղալ և այս տարի ուզում եմ, որ ինձ Jeep wraGler ավտոմեքենա բերես։ 

Անհամբեր կսպասեմ քո գալուն։ 

Հակոբյան Սերժ

Բարև, իմ սիրելի՛ Ձմեռ պապ։ Ես Դանիելան եմ, արդեն սովորում եմ երկրորդ դասարանում։ Ձմեռ պապ  ես ուզում եմ, որ դու այս տարի ինձ համար բերես շատ ճամփորդական ու լավ օրեր։

Իսկ քո գալուն ես շատ եմ սպասում։

Հովակիմյան Դանիելա

Սիրելի՛ Ձմեռ պապիկ, քեզ գրում է Հայկ Բաբաջանյանը։ Ձմեռ պապ այս անգամ նամակս գրում եմ ինքնուրույն, քանի որ բավականին մեծացել եմ։ Ձմեռ պապ հուսով եմ չես հիվանդացել  և  կարող ես  հասնել   Ամանորին ։ Ինքս քեզանից ոչ մի բան չեմ ուզում, ուզում եմ, որ դա անակնկալ  լինի,  բայց հանկարծ շոր չբերես,  դու ինքդ էլ  գիտես որ ինձ շորը այդքան ել հետաքրքիր չէ, դրա փոխարեն  ինձ ինչ որ սպորտային բան կբերես։  Մոռացա ասել  շնորհակալություն  անցած տարվա նվերի համար։

Բաբաջանյան Հայկ

Բարև,  սիրելի՛  Ձմեռ պապ: Քեզ գրում է Մանուչարյան Դավիթը: Գիտես  ես  արդեն  մեծացել եմ, շուտով դառնալու եմ ութ  տարեկան:  Ես  շատ  էի  սպասել  այս  օրվան,

որ քեզ կարողանամ ինքնուրույն նամակ  գրեմ  և  շատ  շնորակալություն  հայտնեմ անցած

տարվա  համար, քանի որ  դու  ինձ  համար  շատ  նվերներ  էիր պատրաստել:   Այս տարի ուզում եմ, որ իմ նվերի արկղիկի մեջ քո ցանկությամբ մի հետաքրքիր բան պատրաստես:

Սիրով՝ քո թոռնիկ:

Մանուչարյան Դավիթ

Բարև, Ձմեռ  պապ :  Արի՛, ծանոթանանք: Ես Ստելլան եմ, իսկ դու գիտե՞ս, որ  ես շատ  եմ մեծացել: Ձմեռ   պապ   շնորհակալություն,  որ ձմեռն այս տարի շուտ եկավ, բայց ես անհամբեր սպասում եմ ձյան փաթիլներին:  Ձմեռ պապիկ   ես   ուզում եմ, որ մեր  ընտանիքը  առողջ    լինի:

Ջանվելյան Ստելլա

Read more
Այց ինժեներական լաբորատորիա

Այց ինժեներական լաբորատորիա

Օրը՝  07․12․2022
Ժամը
՝11։00
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 2.3 դասարան
Պատասխանատու՝ 
Սիդոնյա Վիրաբյան
Խորհրդատու մասնագետ՝ 
Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝  
կրթահամալիրի տեխնոպարկ

Նպատակը՝

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում

Անհրաժեշտ գործիքները՝

  • փայտեր
  • թելեր, կոճակներ
  • բարակ վրձիններ
  • գուաշ, ջրաներկ

Գործունեության նկարագրություն
Այցելելով ինժեներական լաբարատորիա՝ Գնել Հարությունյանի օգնությամբ սկսում ենք պատրաստել փայտե ամանորյա խաղալիքներ: Ենթարկում են աշխատանքները փոշուց մաքրման, մշակման:
Ստացված աշխատանքները սովորողները տանում են դասարան-լաբարատորիա: Այնտեղ իրականացնում են տեխնոլոգիական գործունեություն՝ ըստ իրենց նախընտրության գունավորում և ձևավորում են փայտե աշխատանքները:

Արդյունքը՝ դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում: