Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Ձմեռ պապի: Ես Հախվերդյան Հայկն եմ: Ես շատ էի սպասում, որ ինքս քեզ նամակ գրեմ:

Այս տարի, եթե կարող ես, ինձ անակնկալ նվեր բեր: Իսկ կարո՞ղ է դու էլ ես նվեր ուզում: Ես կարող եմ քեզ համար նկարել:

Շատ կուզենայի քեզ տեսնել:

Քեզ շատ սիրող Հայկ:

Բարև Ձմեռ պապ։   Իմ անունը Սերժ է։  Ես  քեզ շատ  եմ  սպասել։ Այս տարվա ընթացքում բավականին խելոք եմ եղել, քանի որ արդեն մեծացել եմ։ Ձմեռ պապ դու գիտես, որ ես սիրում եմ ավտոմեքենաներով խաղալ և այս տարի ուզում եմ, որ ինձ Jeep wraGler ավտոմեքենա բերես։ 

Անհամբեր կսպասեմ քո գալուն։ 

Հակոբյան Սերժ

Բարև, իմ սիրելի՛ Ձմեռ պապ։ Ես Դանիելան եմ, արդեն սովորում եմ երկրորդ դասարանում։ Ձմեռ պապ  ես ուզում եմ, որ դու այս տարի ինձ համար բերես շատ ճամփորդական ու լավ օրեր։

Իսկ քո գալուն ես շատ եմ սպասում։

Հովակիմյան Դանիելա

Սիրելի՛ Ձմեռ պապիկ, քեզ գրում է Հայկ Բաբաջանյանը։ Ձմեռ պապ այս անգամ նամակս գրում եմ ինքնուրույն, քանի որ բավականին մեծացել եմ։ Ձմեռ պապ հուսով եմ չես հիվանդացել  և  կարող ես  հասնել   Ամանորին ։ Ինքս քեզանից ոչ մի բան չեմ ուզում, ուզում եմ, որ դա անակնկալ  լինի,  բայց հանկարծ շոր չբերես,  դու ինքդ էլ  գիտես որ ինձ շորը այդքան ել հետաքրքիր չէ, դրա փոխարեն  ինձ ինչ որ սպորտային բան կբերես։  Մոռացա ասել  շնորհակալություն  անցած տարվա նվերի համար։

Բաբաջանյան Հայկ

Բարև,  սիրելի՛  Ձմեռ պապ: Քեզ գրում է Մանուչարյան Դավիթը: Գիտես  ես  արդեն  մեծացել եմ, շուտով դառնալու եմ ութ  տարեկան:  Ես  շատ  էի  սպասել  այս  օրվան,

որ քեզ կարողանամ ինքնուրույն նամակ  գրեմ  և  շատ  շնորակալություն  հայտնեմ անցած

տարվա  համար, քանի որ  դու  ինձ  համար  շատ  նվերներ  էիր պատրաստել:   Այս տարի ուզում եմ, որ իմ նվերի արկղիկի մեջ քո ցանկությամբ մի հետաքրքիր բան պատրաստես:

Սիրով՝ քո թոռնիկ:

Մանուչարյան Դավիթ

Բարև, Ձմեռ  պապ :  Արի՛, ծանոթանանք: Ես Ստելլան եմ, իսկ դու գիտե՞ս, որ  ես շատ  եմ մեծացել: Ձմեռ   պապ   շնորհակալություն,  որ ձմեռն այս տարի շուտ եկավ, բայց ես անհամբեր սպասում եմ ձյան փաթիլներին:  Ձմեռ պապիկ   ես   ուզում եմ, որ մեր  ընտանիքը  առողջ    լինի:

Ջանվելյան Ստելլա

Բարև Ձմեռ Պապ, իմ անունը Էմիլի է։ Ես անհամբեր սպասում եմ, որ դու շուտ գաս Լապլանդիայից։ Ցանկանում եմ, որ կատարես բոլոր երեխաների երազանքները։ Ինձ էլ խնդրում եմ բերես նապաստակով խաղալիք։

Ենոկյան Էմիլի

Բարև, Ձմեռ պապիկ: Ես Վահագն Կարապետյանն եմ  և այս տարի ցանկանում եմ,որ  իմ նվերը քո ցանկությամբ լինի: Շնորհակալություն Ձմեռ պապիկ: Ես անհամբեր սպասելու եմ քեզ:

Ցտեսություն Ձմեռ պապիկ:

Կարապետյան Վահագն

Բարև  Ձմեռ  պապիկ: Ես  Յանան  եմ:  Ես  քեզնից   ուզում  եմ  մի հետաքրքիր գիրք, որն էլ սիրով կկարդամ: Ձմեռ պապ շնորհակալություն, որ աշխարհի բոլոր երեխաներին ուրախացնում ես: Հա՜ մոռացա, չմոռանաս անպայման ընկեր Սեդայենց տուն էլ կգնաս: 

Թանդիլյան Յանա

Բարի օր Ձմեռ  պապիկ։  Ես  ուզում եմ շատ համեղ շոկոլադե  նապաստակ և շատ  գրքեր։  Դուք ամենալավ  Ձմեռ  պապիկն եք, որովհետև բոլորին ուրախացնում եք։   

Սիրով  քո թոռնիկ՝ Լյուսի 

Բարև Ձմեռ պապիկ:  Ես  անհամբեր սպասում եմ  Ամանորին , ինչպես նաև նվերներին, որոնք դու կպատրաստես ինձ համար:  Շատ  սպասում եմ այն օրվան, երբ մեր տանը կդնենք տոնածառը: 

Վահանյան Տաթև

Ողջույն, սիրելի՛ Ձմեռ պապ։ Այսօր դեկտեմբերի 6-ն է և ես քեզ նամակ եմ գրում։ Ձմեռ պապ արդեն մեծացել եմ և քեզանից խաղալիքներ չեմ ուզելու, միայն  ուզում եմ, որ իմ ընատնիքի անդամներն ուրախ լինեն և առողջ։

Բրուտյան Ալվարդ

Բարեւ Ձմեռ պապիկ ։ Ես ուզում եմ, որ դու միշտ առողջ լինես ու բոլոր երեխաներին նվեր բերես։

Քո թոռնիկ՝ Մայա

Բարև ձմեռ պապ:  Ես անհամբեր սպասում եմ ձյան գալուն: Ձմեռ պապ ցանկանում եմ, որ այս տարի նոր համակարգիչ ունենամ,ինչպես նաև սմայլիկով փափուկ  բարձ, գրչատուփ և  գունավոր մատիտներ: 

Շնորհակալ եմ Ձմեռ պապ: 

Ղազարյան Արեն

Բարև  ձեզ, Ձմեռ   պապիկ։ Քեզ գրում է Գրիգորյան Գայանեն։ Ձմեռ պապ հուսով եմ, որ իմ նամակն էլ կկարդաս։ Ես շատ եմ սիրում Ամանորը և ուզում եմ, որ այս տարի ինձ պլանշետ նվիրես։

Գրիգորյան Գայանե

Բարեւ, Ձմեռ պապ: Արդեն փորձում եմ նամակս ինքնուրույն գրել: Հարգելի՛ Ձմեռ պապ  ես  ուզում եմ   երեք գլխանի դրակոն  եւ  շնորհակալեմ,որ անցած  տարի ինձ նույնպես նվեր բերեցիր: Ձմեռմպապ չմոռանաս նաեւ ընկեր Սեդային:

Չախալյան Լևոն

Բարև Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Արփի  Երեմյանը։ Շնորհակալություն, որ երբ ես փոքր էի,  դու եկար մեր տուն ու մեզ ուրախացրեցիր։ Այս Ամանորին մի գեղեցիկ, փափուկ տիկնիկ եմ ցանկանում։ 

Երեմյան Արփի

Ողջույն, Ձմեռ պապիկ։  Գիտես ամենից շատ ուզում եմ քեզ տեսնել։ Անհամբեր սպասում էի տոնածառի լույսերի միացմանը, որպեսզի բոլոր երեխաները ուրախանային։

Շնորհակալ եմ, որ բոլորին ուրախացրեցիր։

Ստամբուլցյան Գայանե

Բարև, սիրելի՛ Ձմեռ  պապ։  Ես արդեն մեծացել եմ,  յոթ տարեկան եմ։ Հա՜, մոռացա ներկայանալ․․․ Քեզ նամակ է գրում  Գալստյան  Լեոն։  Ձմեռ պապ ես քեզնից այս տարի ուզում եմ ավտոմեքենա տաչկի 2,  պրոֆեսոր  զունդապ, բայց տես անպայման օրիգինալ տարբերակը լինի։ Անչափ շնորհակալ եմ նաև անցած տարվա նվերների համար։ Ձմեռ պապ ես քեզ երկու նամակ եմ գրել՝ մեկը տանն եմ գրել, մյուսը՝ դպրոցում։

Գալստյան Լեո

Բարեւ Ձմեռ պապիկ։ Ես արդեն այնքան եմ մեծացել, որ կարողանում եմ ինքնուրույն քեզ նամակ գրել։ Ձմեռ պապ այս տարի նախ խնդրում եմ, որ քո անուշ ձյունը բերես, հետո նոր իմ ցանկացած խաղալիքները, մի գեղեցիկ, փափուկ պայուսակ և պլանշետ։

Շնորհակալ եմ, որ կարդացիր իմ նամակը։

Քեզ շատ սիրող՝ Լիլիա Գևորգյան

Թողնել մեկնաբանություն