Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Ամփոփում

Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Ամփոփում

Մարտի 27-ից 29-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցեցին հեղինակային կրթական ծրագիրն ընտրել ցանկացող ընտանիքները։ «Մուտք» ճամբարի ծնողները մասնակցեցին սեմինար-պարապմունքների, որի ընթացքում ծրագրի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեց հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերը, փաստաթղթերը, ծանոթացրեց ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

«Մուտք» ճամբարի մասնակիցների հետ այս օրերին աշխատեցինք նախապես հրապարակված օրակարգով։ Մասնակցելով ընդհանուր պարապմունքներին՝ ընկեր Լիլիթի և տիկին Մարինեի հետ նոր պարեր և երգեր սովորեցինք, խաղ-ուսուցմամբ ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ»  և Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունները։

Եռօրյա ճամբարի ընթացքում այլընտրանքային զատկական ձվիկներ պատրաստեցինք, մարզվեցինք ընկեր Արմանի հետ,  իրականացրեցինք «Գույներ և ազդեցություններ» խաղ-գործունեությունը, կազմակերպեցինք վարդատունկ, ծաղկատունկ Արևելյան դպրոցի կրթական պարտեզում։ Ճամբարային հագեցած երեք օրերն ամփոփեցինք կրթահամալիրի Ուսումնական ագարակում, որտեղ ծանոթացանք սեբաստացի կենդանիների հետ, փորձեցինք հաղթահարել կենդանիների հետ շփվելու վախերը, կերակրեցինք ու ձիավարեցինք:

Միմյանց հրաժեշտ տվեցինք բարձր և ուրախ տրամադրությամբ՝ անհամբեր սպասելով մեր մյուս հանդիպմանը:

Ամփոփումն ըստ օրերի՝

«Մուտքի ճամբար». օր 3-րդ

«Մուտքի ճամբար». օր 3-րդ

Մուտքի ճամբարի երրորդ օրը մեկնարկեցինք Արևելյան դպրոցի բակում՝ միասնական երգ ու պարով, խաղ-ընթերցանությամբ:

Ընդհանուր պարապմունքից հետո շարունակեցինք վայելել պայծառ արևի տաքուկ շողերը: Մի խումբ վեց տարեկաններ ընկեր Իվետայի օգնությամբ ծաղկի կտրոններ տնկեցին, մյուս խումբն էլ ընկեր Սմբատի հետ կրթական պարտեզում վարդատունկ իրականացրեց: Գործունեության ընթացքում ճամբարականները մի քանի կարևոր հմտություններ ձեռքբերեցին՝ սովորեցին օգտվել աշխատանքային գործիքներից, ճիշտ տնկել և խնամել բույսը:

Օրը սպասված էր թե՛ մեր փոքրիկ ընկերների, թե՛ ծնողների համար, քանի որ նախապես տեղեկացրել էինք ուսումնական ագարակ այցելության մասին:

Ծաղկատունկն իրականացնելուց հետո միասին քայլքով անցանք Արևելյան դպրոց-Արևմտյան դպրոց -Ուսումնական Ագարակ ճանապարհը: Շրջեցինք ագարակում, ծանոթացանք սեբաստացի կենդանիների հետ,փորձեցինք հաղթահարել կենդանիների հետ շփվելու վախերը, կերակրեցինք ու ձիավարեցինք: Միմյանց հրաժեշտ տվեցինք բարձր և ուրախ տրամադրությամբ՝ անհամբեր սպասելով մեր մյուս հանդիպմանը:

Ֆոտոպատում մեր օրվանից՝

Մուտքի ճամբար,օր 2-րդ

Մուտքի ճամբար,օր 2-րդ

Արևելյան դպրոցում այսօր կրկին հանդիպեցինք 2024-25 ուստարվա համար դիմած վեց տարեկաններին և ծնողական համայնքին։ Մեր ճամբարային երկրորդ օրը հագեցած էր տարատեսակ գործունեություններով ։ Նախ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ մի լավ մարզվեցինք, վերհիշեցինք  «Կռունկներ» և «Մեղու» բանաստեղծություններն, այնուհետև ընկեր Լիլիթի հետ երգեցինք մեզ արդեն ծանոթ երգերն ու պարեցինք «Թամզարա» պարը։

Ճամբարային օրը պայծառ ու ժպտուն վեց տարեկանների հետ շարունակեցինք Արևելյան դպրոցի լուսավոր սրահում, որտեղ իրականացրեցինք «Գույներ և ազդեցություններ» խաղ-գործունեությունը։ Ունկնդրելով կոմիտասյան  երաժշտությունը՝ գունավոր կավիճների օգնությամբ սպիտակ թուղթը վերածեցինք գունառատ ճանապարհի։ Մասնակիցները պատկերեցին մեկը մյուսից հետաքրքիր պատկերներ և պատմեցին դրանց մասին։

Օրն ամփոփեցինք Արևելյան դպրոցի ընդարձակ մարզասրահում, որտեղ մեզ սպասում էր ընկեր Արմանը։ Ընկեր Արմանի օգնությամբ մի լավ մարզվեցինք, վազվզեցինք և բարձր տրամադրությամբ միմյանց հրաժեշտ տվեցինք։

Նկարաշար՝

Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Օր 1-ին

Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Օր 1-ին

Այսօր՝ մարտի 27-ին, Արևելյան դպրոցում 2024-25 ուստարվա համար դիմած վեց տարեկանների մուտքի ճամբարի առաջին օրն էր: Ճամբարային օրը սկսեցինք «Բարև, ես եմ…» խաղ-ծանոթացմամբ, որից հետո ընկեր Լիլիթի և տիկին Մարինեի հետ մի քանի երգ երգեցինք, սովորեցինք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ»  բանաստեղծությունը, պարեցինք «Թամզարա»:

Տեսանյութ՝

Զատկի տոնին ընդառաջ իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ գունավոր թղթերով նախշազարդեցինք, ձևավորեցինք փայտե ձվիկները:

Նկարաշար՝

Այց ինժեներական ստեղծագործության կենտրոն

Այց ինժեներական ստեղծագործության կենտրոն

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ինժեներական ստեղծագործության կենտրոն

Օր՝ Մարտի 27
Ժամը՝ 10։30-11:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Մուտք» ճամբարի մասնակիցներ

Նախագծի պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարինե Մարտիրսյան

Նպատակը՝

  • Սեբաստացիական միջավայրի ուսումնասիրում-ճանաչում
  • Համագործակցություն  ինժեներական լաբորատորիայի հետ
  • Զատկածեսին ընդառաջ զատկական փայտե դեկորների պատրաստում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում,կիրառում

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում
  • ուսումնասիրման, դիտարկման հմտությունների զարգացում
  • հետևողականության դրսևորում

Անհրաժեշտ գործիքներ՝

  • փայտեր
  • թելեր
  • ջրամաններ, վրձիններ
  • գուաշ, ջրաներկ

Գործունեության նկարագրություն

  • Քայլքի իրականացում Արևելյան դպրոցից դեպի կրթահամալիրի Մայր դպրոց
  • Այցելություն, շրջայց ինժեներական ստեղծագործության կենտրոնում
  • Գնել Հարությունյանի օգնությամբ զատկական փայտե դեկոր, խաղալիքների կտրում
  • Տեխնոլոգիական աշխատանքի իրականացում՝ փայտե աշխատանքների գունավորում, նախշազարդում
Այց ուսումնական Ագարակ

Այց ուսումնական Ագարակ

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ուսումնական Ագարակ

Օր՝ Մարտի 29
Ժամը՝ 10։30-12:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Մուտք» ճամբարի մասնակիցներ

Նախագծի պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարինե Մարտիրսյան

Read more
Մուտքի ճամբար։ Ընդհանուր պարապմունք

Մուտքի ճամբար։ Ընդհանուր պարապմունք

Մուտք կրթահամալիր գարնանային ճամբար:

Ժամանակահատված՝ մարտի 27, 28, 29, ժամը 10:00-10:30

Պատասխանատուներ՝  Տաթև Թամազյան, Մարինե Մարտիրոսյան, Սեդա Վիրաբյան

Երաժիշտ՝ Լիլիթ Վերմիշյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան դպրոց դիմած 6 տարեկաններ, ծնողներ

Ընթացք՝

  • Բարևախաղ-ծանոթություն. «Բարև, ես…»  Մասնակիցները շրջանաձև կանգնելով հարվածում են մեկը մյուսի ափին, ներկայանում, պատմում իրենց մասին:
  • Երաժշտական ծրագիր՝

Կոպալի հարվածներով ռիթմիկ ծափեր

Զատկական երգերի ուսուցում

Միասնական ընթերցանության նյութ՝

Վեց տարեկանների մուտքի ճամբար

Վեց տարեկանների մուտքի ճամբար

Հրավեր

Հարգելի՛ ծնողներ, վեց տարեկան սեբաստացիներ, մարտի 27, 28, 29-ը, ժամը` 10:00-12:00, հանդիպում ենք Արևելյան դպրոց-պարտեզում:

Վայրը՝ Արևելյան դպրոց

Հանդիպման ժամանակացույց՝ Մարտի 27, 28,29

Տևողություն՝ 2 ժամ՝ 10:00-12:00

Ճամբարի համակարգող դասվարներ՝

Read more
«Մուտքի ճամբար 2022» (ամփոփում)

«Մուտքի ճամբար 2022» (ամփոփում)

Օգոստոսի 24-26-ն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում ընթացավ 2-3-րդ դասարանացիների մուտքի ճամբարը: 
Ճամբարի պատասխանատուներն էին Սեդա Վիրաբյանը և Արմինե Մովսիսյանը:  Ճամբարային եռօրյա գործունեության ամփոփումը ստորև՝ համապատասխան հղումների. 

Սեդա Վիրաբյան 

Արմինե Մովսիսյան 

Մուտքի ճամբար/ Օր 3-րդ

Մուտքի ճամբար/ Օր 3-րդ

Նյութը՝ Արմինե Մովսիսյանի

Ճամբարային երրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Առավոտյան զովացնող լողին հաջորդեց քայլքը դեպի Ուսումնական Ագարակ: 
Բացի դասավանդողներից, սովորողներին ուղեկցում էին նաև ծնողներ: 
Շատ կարևոր էր քայլքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը հատկապես Արևմտյան դպրոց քայլելու ընթացքում: 
Ուսումնական Ագարակում շրջայցին հաջորդեց համով ընդմիջումը և ահա ամենասպասվածը՝ ձիավարություն: 
Սովորողների մեծ մասն առաջին անգամ էր ձիավարում: Հատկապես այլ դպրոցներից ժամանած սովորողների համար այն մեծ անակնկալ էր: 
Ձիավարությունն ու կենդանիներին կերակրելը սիրելի ու հետաքրքիր գործունեություններ դարձան նրանց համար: 
Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև.