Մուտքի ճամբար,օր 2-րդ

Մուտքի ճամբար,օր 2-րդ

Արևելյան դպրոցում այսօր կրկին հանդիպեցինք 2024-25 ուստարվա համար դիմած վեց տարեկաններին և ծնողական համայնքին։ Մեր ճամբարային երկրորդ օրը հագեցած էր տարատեսակ գործունեություններով ։ Նախ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ մի լավ մարզվեցինք, վերհիշեցինք  «Կռունկներ» և «Մեղու» բանաստեղծություններն, այնուհետև ընկեր Լիլիթի հետ երգեցինք մեզ արդեն ծանոթ երգերն ու պարեցինք «Թամզարա» պարը։

Ճամբարային օրը պայծառ ու ժպտուն վեց տարեկանների հետ շարունակեցինք Արևելյան դպրոցի լուսավոր սրահում, որտեղ իրականացրեցինք «Գույներ և ազդեցություններ» խաղ-գործունեությունը։ Ունկնդրելով կոմիտասյան  երաժշտությունը՝ գունավոր կավիճների օգնությամբ սպիտակ թուղթը վերածեցինք գունառատ ճանապարհի։ Մասնակիցները պատկերեցին մեկը մյուսից հետաքրքիր պատկերներ և պատմեցին դրանց մասին։

Օրն ամփոփեցինք Արևելյան դպրոցի ընդարձակ մարզասրահում, որտեղ մեզ սպասում էր ընկեր Արմանը։ Ընկեր Արմանի օգնությամբ մի լավ մարզվեցինք, վազվզեցինք և բարձր տրամադրությամբ միմյանց հրաժեշտ տվեցինք։

Նկարաշար՝

Թողնել մեկնաբանություն