Աշխատանքային նախագիծ՝ 18․04-22․04․2022

Աշխատանքային նախագիծ՝ 18․04-22․04․2022

Ուսումնական ապրիլ․ ուղեցույց

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Read more
Ղազարոս Աղայան « Սագիկ»

Ղազարոս Աղայան « Սագիկ»

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Թարս հարցեր։ Ջաննի Ռոդարի

Թարս հարցեր։ Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:


Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Read more
Երբ վախերը հաղթահարված են

Երբ վախերը հաղթահարված են

Սովորող Գրիգորյան Արթուրը յուրաքանչյուր չորեքշաբթի դասընկերների հետ քայլում էր դեպի Արևմտյան դպրոցի փակ լողավազան։ Չնայած ակտիվ մարզական քայլքին՝ Արթուրը չէր լողում, դեռևս չհաղթահարված վախեր ուներ, անվստահ էր և վախվխորած։ Համբերատար Մարիամ մայրիկը, ով պատրաստ է հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, միայն թե Արթուրն ունենա որևէ առաջընթաց, անտրտունջ և պատրաստակամորեն միշտ մեր քայլքի ուղեկիցն էր լինում։ Երկարատև համառ պայքարից հետո հերթական չորեքշաբթին Արթուրն Արևելքից Արևմուտք տանող ճանապարհն անցավ վազքով, որն արդեն իսկ խոստումնալից էր, բոլորից շուտ զգեստափոխվեց, ընկերների նման հետևեց լողավազանի կարգ ու կանոնին, լսեց մարզիչ՝ Տաթև Համբարյանի հրահանգներն ու և ի զարմանք բոլորիս լողաց։ Այլևս Արթուրի վախերը հաղթահարված են․․․․

Զատկի ծեսը սեբաստացի ընտանիքներում

Զատկի ծեսը սեբաստացի ընտանիքներում

Զատկի ծես․ ուսումնական նախագիծ։

Ներկայացնում են Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողներն ու ծնողական համայնքը՝

Բրուտյան Ալվարդ

Տիգրան Ադամյան

Էմիլի Ենոկյան

Խաչատրյան Դավիթ

Բաբաջանյան Հայկ

Գայանե Գրիգորյան

Ստելլա Ջանվելյան

Լևոն Չախալյան

Մարի Սահակյան

Սերժ Հակոբյան

Հայկ Հախվերդյան

Դանիելա Հովակիմյան

Յանա Թանդիլյան

Մալենա Հակոբյան

Երեմյան Արփի

Հայկի հարցազրույցը