Ջաննի Ռոդարի «Թարս հարցեր»

Ջաննի Ռոդարի «Թարս հարցեր»

(հատված)

Մաս 1-ին

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը՝ հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:

Մաս 2-րդ

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ:

Առաջադրանքներ

1․Պատասխանի՛ր  հարցերին։

  • Ինչո՞ւ կնճիթը  փիղ  ունի։
  • Ինչո՞ւ պոչը  ձուկ  ունի։
  • Ինչո՞ւ  ամպերը  նամակ  չեն  գրում։

2․Թարս բառերի  ծառ  նկարի՛ր և բառեր  հորինի՛ր ու գրի՛ր  ծառի ճյուղերին։

Պատմում են սեբաստացիները

Պատմում են սեբաստացիները

Սեբաստացու օրեր նախագծի շրջանակում սովորողները google որոնողական համակարգի օգնությամբ համացանցից փնտրել և առանձնացրել են տեղեկություններ Մխիթար Սեբաստացու մասին։ Սեբաստացիները պատմում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին, անդրադառնում սեբաստացի ընտանիքներին և ուսուցիչներին։

Թթուդրիկ։ Ամփոփում

Թթուդրիկ։ Ամփոփում

Թթուդրիկի ծես

Նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքներ՝

Թթուդրիկի ընթացքը բաժանել ենք փուլերի։ Նախ  ծանոթացել ենք բանջարեղենների օգտակարությանն ու հատկությանը,  առանձնացրել բանջարեղեններ, որոնք կարելի է օգտագործել թթվի մեջ:

Ծեսին ընդառաջ սովորողների հետ կազմել ենք անհրաժեշտ բանջարեղենների ցանկը, որից հետո Paint նկարչական ծրագրով նկարել թթվային բանջարեղեններ։

Սովորողները նախընտրած թթվային բանջարեղենների մասին հորինել են հանելուկներ, կազմել մաթեմատիկական խնդիրներ։

Խոհանոցային գործունեության արդյունքում մեր դասընկեր Մարկի տատիկի օգնությամբ՝ Արևելյան դպրոցում իրականացրեցինք թթուդրիկի ծեսը։ Բանջարեղեններիից տարբեր կերպարներ ստացանք, անուններ դրեցինք, դրանց շուրջ հորինեցինք թթու հեքիաթներ։

Նախագծին մասնակից դարձան նաև սեբաստացի ընտանիքները։ Սովորողները մայրիկների, տատիկների օգնությամբ իրականացրեցին ընտանեկան թթուդրիկ

Մայրենիի ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

Մասնակցել է 5 սովորող

1․Դանիելա Հովակիմյան

Հարիսայի ծեսով: Պատրաստում ենք սուջուխ և թթու:Տոլմա: Բաղադրատոմս՝ խաղողի թուփ, աղացած միս, բրինձ, սոխ, կանաչի:Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային, Քոլեջ, Մայր դպրոց:Համար, լար, թարմ, կար, կարթ, համալիր, կաթ, հարթ, կիր, համՏոն-տուն-շուն-քուն-բուն-բան-բալ-նալ-խալ- խաղ-մաղ-թաղ-թանՈւրախ ճամփորդություն, մեծ այգի, դեղնած ծառ, լավ դպրոց, ճամփորդող սեբաստացի, հզոր համակարգիչ, գեղեցիկ երգ, ուրախ խաղ:Ինչով ծեծենք, ինչով ծեծենքՍիրելի դպրոց, շնորհավորում եմ քո տոնը: Մաղթում եմ, որ միշտ քարից մնաս ու ուժեղ լինես:Իմ հայրիկը սեբաստացի է եղել: Այնուհետև եղբայրս դառավ սեբաստացի: Հիմա ես նույնպես դառել եմ սեբաստացի:

2․ Գայանե Գրիգորյան

ՀարիսաՍպաս՝ մածուն, ջուր, ձու, ձքվար իրար հետ խառնում են և եփումԱրևելյան, Արևմտյան, Հարավային,Հյուսիսային, ՔոլեջԿիրթ, համ, լաի, կիր. կար, լար, թարմ, յամար, իր, մրրիկ,տուն, տուր, տար, լար, լուր, սու, սար, սեր, կեր, կետ, կորուրախինչո՞վ ծեծենք, գլխով ծեծենքՇնորհավոր բոլոր մեծ ու փոքր սեբաստացիների տոնը։Մայրիկս սեբաստացի է
Read more
Լիսիցյանական օրեր. ազգային, ավանդական, բակային խաղեր

Լիսիցյանական օրեր. ազգային, ավանդական, բակային խաղեր

Նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի

«Ազգային, ավանդական խաղերը որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց»  նախագծով՝ ազգային, ավանդական, բակային խաղեր կրտսեր դպրոցում      

Համագործակցող կողմեր՝  Քոլեջի Նախադպրոցական բաժնի ուսանողներ, Արևելյան դպրոցի 2-3, 2-4  դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Վիրաբյան, Արմինե Մովսիսյան

Ժամանակացույց՝  24.11.2022,  ժամը՝ 10.15 

Վայրը՝  Արևելյան դպրոց, Վերնատուն

Read more
Մարզատոն. Արևելք-Հյուսիս

Մարզատոն. Արևելք-Հյուսիս

Մայր դպրոցի մարմնամարզության դահլիճում Արևելյան և Հյուսիսային դպրոցների 2-րդ դասարանցիներն ընկերական մարզական հանդիպում անցկացրեցին։ Մի լավ խաղացին, ուրախացան։

Ավելին տեսանյութում՝

Մանուշակ Աբրահամյանի տեսանյութը՝