«Ձոն» նախագիծ

«Ձոն» նախագիծ

Տևողությունը՝  մարտ-ապրիլ ամիսներ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ,ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝

  • Բանավոր, գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երկրագործական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն, խնամք։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Խնդիրները՝

  • Ընթերցանություն, զրույցներ, պատումներ՝ նվիրված մայրիկներին։
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ մայրիկատոնի երգերի ուսուցում։
  • Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։

Ընթացքը՝

«Ձոն» նախագիծը շրջակա միջավայրի բարելավման, մեդիահմտությունների ցուցադրման, տեխնոլոգիական կարողությունների վերհանման ստուգատես է, օրացույցով հաստատված նախագիծ, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին։ Սովորողները դպրոցում, ընտանեկան դպրոցներում իրականացնում են շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր աշխատանքներ, մայրիկների տոնին ընդառաջ՝ տեխնոլոգիական աշխատանքներ, մեդիաաշխատանքներ, տեսանյութեր պատրաստում, ներկայացնում իրենց տեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները:

Ստուգատեսն ըստ գործունեության ձևերի՝

  • Պարտիզապուրակային աշխատանքներ

1․Նախապատրաստություն «Վարդատոնին»․․
2․Վարդատունկ՝ 109 վարդ Արևելքում․․․

  • լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա՝
  1. Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)։
  2. Հորինել բառեր ու բառակապակցություններ  մայրիկների գովքի   մասին։
  3. Մայրիկագովք։
  4. Հորինել բարեմաղթանքներ, հանելուկներ, պատրաստել ռադիոնյութեր։
  • Մեդիահմտությունների ցուցադրում

Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր սովորող լրացնում է իր մեդիակարողություններ վերաբերյալ թերթիկը և ցույց տալիս իր մեդիահմտություններն ու կարողությունները՝

  • Աշխատում է Word ծրագրով, օգտվում է հիմնական գործիքաշարից:
  • Ունի էլեկտրոնային հասցե և օգտվում է դրանից:
  • Կարդում է իրեն ուղարկված նամակները, համակարգչի մեջ բեռնում կցված ֆայլերը:
  • Կարողանում է պատասխանել նամակներին, կցել ֆայլեր:
  • Օգտվում է  համացանցային որոնիչներից և կայքերից:
  • Աշխատում է PowerPoint ծրագրով, օգտվում է հիմնական գործիքաշարից:
  • Ինքնուրույն ձայնագրություն է կատարում: 
  • Հեռախոսով, պլանշետով լուսանկարում է:
  • Տեխնոլոգիա + մեդիա՝
  1. Տոնական բացիկների, շարժական մեդիաբացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)։
  2. Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով։
  1. Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում:
  2. Ծաղկատունկ:
  3. Թաղարների պատրաստում։

Ձոն մեղվին։ Համագործակցություն Արմինե Գոգինյանի հետ։

Անհրաժեշտ գործիքներ՝

Անհատական նեթբուք-նոթբուք, հեռախոս, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Թողնել մեկնաբանություն