«Ուսումնական գարուն» նախագիծ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ:

Նպատակը՝ ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության և ընտանեկան կրթության կազմակերպում:

Խնդիրներն են՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացման ձևավորում ու զարգացում

Ուղղություններ՝

  • Ածիկացան
  • Ընթերցանություն
  • Գարնանային ֆոտոպատում
  • Գարնանային ճամփորդություններ, հետաքրքիր հանդիպումներ, հարցազրույցներ

Ածիկացան

«Սուրբ Հարության տոնին,Զատկին» ընդառաջ ցանիր քո այլընտրանքային ածիկը և կատարիր դիտարկումներ։

Ընթերցանություն

Քո գրադարանից կարդա Ջանի Ռոդարիի հեքիաթները կամ այլ հեղինակի ստեղծագործություն: Ընտրիր քեզ ամենաշատ դուր եկած հեքիաթը և ներկայացրու այն ռադիոթատրոնի, պատումի կամ տեսանյութի միջոցով:

Գարնանային ֆոտոպատում

Լուսանկարների միջոցով փորձիր ներկայացնել այս տարվա անսովոր գարանան, գիժ մարտյան տեսարաններ:(5-10 լուսանկար):

Գարնանային ճամփորդություններ, հետաքրքիր հանդիպումներ, հարցազրույցներ

Պատմի՛ր նաև  քո գարնանային  հանգստի կամ ճամփորդության մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր գարնանային գեղեցիկ տեսարաններ։ Եթե ճամփորդության ընթացքում հանդիպես հետաքրքիր մարդկանց, հարցազրույց վերցրու նրանցից:

Տեսաֆիլմ պատրաստի՛ր և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին՝ sidonya@mskh.am

Նախագծի ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Թողնել մեկնաբանություն