Դոնալդ  Բիսեթ «Պահմտոցի»

Դոնալդ  Բիսեթ «Պահմտոցի»

(հատված)

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։ Նա թաքնվեց մե՛րթ տների ետևում, մե՛րթ  ծխնելույզների  ետևում և շունչը պահած այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ  ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։ Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց, ու փոխվեց ամեն ինչ․․․

ծխնելույզ- խողովակ, որտեղից դուրս է գալիս վառարանի ծուխը

անշտապ- առանց շտապելու

նահանջել- ետ գնալ, ետ քաշվել

Առաջադրանքներ

1.Պատմի՛ր  ըստ  վերնագրերի։

  • Բայց մեկ էլ Արևը ծագեց ու․․․
  • Արևն ու Մութը
  • Լուսինն ու Մութը

2․Հորինի՛ր  հանելուկ  մութի  մասին  և նկարի՛ր։

Թողնել մեկնաբանություն