«Սուրբ Հարության տոն. Զատիկ»

«Սուրբ Հարության տոն. Զատիկ»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ


Իրականացման վայր՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց, ընտանեկան դպրոցներ


Նկարագրություն

«Սուրբ Հարության տոն. Զատիկ» նախագիծն ուսումնական օրացույցով հաստատված,  ուսումնական նախագիծ է, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին՝ կախված տոնացույցից։

Նախագիծն իր մեջ միավորում է պարային, երաժշտական, տոնածիսական զանազան ուղղություններ, ընդգրկելով ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Սովորողները ծանոթանում են ազգային մշակույթին, ծեսին, ծիսական խոհանոցին, պատրաստում են ծիսական ատրիբուտներ, արդուզարդ, զատկական հերոսներին, ուսումնասիրություններ են անցկացնում, ընտանիքներում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր, տեսանյութեր պատրաստում, ներկայացնում տոնի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ընտանեկան դպրոցները մասնակցում են զատկական համերգ-ստուգատեսների, ցուցահանդես-վաճառքների, որտեղ սովորողները ներկայացնում են նախագծի իրականացման ընթացքում պատրաստած աշխատանքները, ցույց տալիս ձեռք բերած հմտություններն ու կարողությունները:
Ստուգատեսն ամփոփվում է տվյալ տարվա տոնացույցով նշվող ամսվա վերջին ուրբաթ օրը՝ համայնքային բաց ծեսով։

Ստուգատեսի ավարտին ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Նախագծի ընդհանուր կազմակերպական ձևեր և բաղադրիչներ՝

  • Տոնական առավոտյան ընդհանուր պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում՝ զատկական երգերով, ընթերցանությամբ, պարերգերով, ծեսով։
  • Միասնական ցուցահանդեսների կազմակերպում։
  • Նախագծի շրջանակներում քայլարշավների, ճամփորդությունների, համագործակցության ծրագրերի կազմակերպում։

Նախագծի նպատակներ՝

  • Ծանոթություն «Սուրբ Հարության տոն. Զատիկ» ծեսին։
  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Երաժշտական կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն տոնի մասին։
  • Ազգային, ծիսական մշակույթի յուրացում, տարածում։
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր իրերի ստեղծում։
  • Ծիսական խոհանոց։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Մաթեմատիկական, հմտությունների, տրամաբանական մտածողության կիրառմամբ՝ ուսումնական նյութերի ստեղծում (խնդիրներ, հորինուկներ, շուտասելուկներ, ակրոստիքոսներ):

    Բովանդակային ուղղություններ՝
  • ռադիոթողարկումներ
  • ընտանեկան թատրոններ
  • ազգային-զատկական խաղեր
  • ազգային պարեր, պարերգեր
  • տարազ, ատրիբուտներ
  • պատումներ, զրույցներ, ունկնդրումներ
  • ընթերցանություն
  • ազգային ծիսական խոհանոց
  • բանահավաքչություն
  • այլ

Ակնկալվող արդյունքներ՝

  • ռադիոթողարկումներ
  • ցուցահանդեսներ, տոնավաճառներ

Ուսումնական ռեսուրսներ, նյութեր

Ծեսերի լաբորատորիա

Մարինե Մկրտչյան

Երաժշտածիսական փաթեթներ

Զատկականխաղեր

Ամփոփում՝

«Սուրբ Հարության, Զատկի» տոնն ընտանիքում

Թողնել մեկնաբանություն