Կանաչ անկյուն դասարան-լաբորատորիայում

Կանաչ անկյուն դասարան-լաբորատորիայում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1.3 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝ 

  • Սովորողների միջոցով թաղարային բույսերի կտրոնների ձեռքբերում
  • Կտրոնների արմատակալում, դիտարկում
  •  Անհատական թաղարների ստեղծում, բույսերի խնամք
  • Իմ թաղարը՝ նվեր մայրիկիս
  • Կանաչ անկյունի ստեղծում դասարան-լաբորատորիայում

Խնդիրները՝

  • Ձևավորել բույսերի նկատմամաբ պատասխանատվության զգացում
  • Սովորել բույսեր ամենօրյա խնամքը՝ ջրել, չվնասել, հետևել:
  • Թիմային աշխատելու կարողությունների ձևավորում:

Նկարագրությունը՝ 

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում սովորողները Գոհար Հովհաննիսյանի հետ կշրջեն Արևելյան դպրոցում, կծանոթանան բույսերի հետ, շրջելու ընթացքում նաև կխնամեն բույսերը, ձեռք կբերեն կտրոններ, որոնք կդնենք արմատակալելու։ Կտրոններն արմատակալելուց հետո դրանք կտեղափոխենք թաղարների մեջ՝ արդյունքում դասարան-լաբորատորիայում ստեղծելով կանաչ անկյուն։ Սմբատ Պետրոսյանի հետ կպատրաստենք փայտյա պահարաններ՝ անհատական թաղարների համար։  Կանանց մեկամսյակի կապակցությամբ թաղարով ծաղիկներ կնվիրենք նաև մայրիկներին։