«Պապն ու շաղգամը»

«Պապն ու շաղգամը»

Շաբաթվա ընթացքում ընթերցեցինք Աթաբեկ Խնկոյանի «Պապն ու շաղգամը», ծանոթացանք պապ և շաղգամ բառերի տառախմբին, իսկ հետո էլ պլաստիրինից ծեփեցինք հեքիաթի հերոսներին։

Տեսանյութ՝

Սովորում ենք և սովորեցնում

Սովորում ենք և սովորեցնում

1․3 դասարանի սովորողները մեծ սիրով և ոգևորվածությամբ են սպասում հեծանվավարության պարապմունքներին։ Բոլորը կարողանում են քառանիվ հեծանիվներ վարել, բայց սովորողների մի խումբ այս ընթացքում ավելի են հմտացել և փորձում են օգնել մյուսներին։

Տեսանյութ՝

Ուսումնական գարուն

Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 21-25

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

Թեմա՝ Գարուն

  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում՝ բնության զարթոնք
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում
  • Ձայնագրիչի, տեսախցիկի օգնությամբ ձայնագրում եք  մեր անցած գարնանային բանաստեղծությունները կամ երգերը։
  • Գարնանային բակային աշխատանքներ, միջավայրի խնամք, սենյակային բույսերի տնկում, խնամք։

Զատկական երգերի ունկնդրում, ուսուցում՝

Ճոր պար

Զնկլիկ

Զարկ բոլոճիկ