Ինքնապատումների շարք #1

Ինքնապատումների շարք #1

«Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց մեդիակարողությունները։ Կարադացե՛ք սովորողների ինքնապատումների շարքը՝

Անունս Լեո է: Ի՞նչ կարող եմ պատմել իմ մասին՝ ես 6 տարեկան եմ ու աշխարհում ամենաշատը սիրում եմ գնալ տատիկիս տուն եւ ծեփամածիկով խաղալ: Աշխարհում շատ քիչ բան կա, որ չեմ սիրում՝ օրինակ ուտել բրինձ: Փոխարենը կարող եմ անվերջ ուտել շոկոլադ, պիցցա եւ խորոված: Ինձ դուր է գալիս ռոբոտաշինությունը, դասերի եմ գնում: 3 շուն ունեմ՝ Մառլին, Գրաֆը եւ Ծինկան: Իրենք շատ տարբեր շներ են եւ երեքն էլ վայրենի: Օրինակ Գրաֆը շատ մեծ է, Մառլին շատ փոքր, իսկ Ծինկան շատ արագավազ: Ես սիրում եմ ինձ շրջապատել հերոսներով՝ օրինակ Նինձյա երկարմորուքով, որը նաեւ գլխարկ ու փայտ ունի, Տորով ու Խալկով: Ես սիրում եմ ճանապարհորդել ու հեռախոսով խաղեր խաղալ: Հենց մեծանամ, երկար ճանապարհորդության եմ գնալու մեծ ու սեւ բեռնատար մեքենայով:

Բարև Ձեզ, ես Ղազարյան Արենն եմ: Ես կարողանում եմ հեծանիվ վարել, շախմատ խաղալ, նկարել ինչպես նաև սպորտով զբաղվել:

Բարև ես Դավիթն եմ,սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես սիրում եմ իմ դասարանցիներին և ուսուցիչներին: Շատ եմ սիրում մեր դպրոցական ճամփորդությունները: Առարկաներից սիրում եմ մաթեմատիկան,նկարչությունը և աշխատել համակարգչով:Այսքանը իմ մասին, մինչ նոր հանդիպում։

Բարև,ես Բաբաջանյան Հայկն եմ։ Իմ ուսուցչուհին ընկեր Սեդան է։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկա։ Ես նաև շատ եմ սիրում կապույտ գույնը, մենք մեր ուսուցչուհու հետ միասին անում ենք մաթեմատիկա, մայրենի, խաղում ենք բակում։Նաև ես շատ եմ սիրում դաս անել։Մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր։ Ես արդեն սովորել եմ բոլոր տառերը։ Ընկեր Սեդան շատ լավ է բացատրում մաթեմատիկան։

Բարև,ես Ենոկյան Էմիլին եմ։ Ես առաջին դասարանցի եմ, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 1-3 դասարանում։ Իմ ուսուցչի անուն է Սեդա Վիրաբյան։ Ես սիրում եմ նկարել, ես սիրում եմ սովորել և խաղալ։

Բարև,ես Ստամբուլցյան Գայանեն եմ: Սովորում եմ Արևելյան դպրոցում: Սիրում եմ կավով պատկերներ ծեփել:Հաճախում եմ գիմնաստիկայի:Սիրում եմ մաթեմատիկա առարկան:Դպրոցում ունեմ շատ ընկերներ:

Ես Մալենան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, կարողանում եմ լողալ, նկարել, կարդալ, գրել, սիրում եմ իմ դասընկերներին և դպրոցը։

Ես Հակոբյան Սերժն եմ ։7 տարեկան։Ծնվել եմ Երեւանում։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արեւելյան դպրոցի 1-3 դասարանում։ Շատ եմ սիրում իմ դպրոցն ու ընկերներիս։

Բարև, ես Հովսեփյան Արևիկն եմ : Ես վեց տարեկան եմ : Սովորում եմ առաջին դասարանում : Ես արդեն գիտեմ բոլոր տառերը: Սիրում եմ խաղալ տիկնիկներով և կարդալ փոքրիկ պատմվածքներ։ :

Բարև, ես Լիլիան եմ, իմ ազգանունը Գևորգյան է։ Ես կարող եմ հայերեն կարդալ և գրել, գումարել և հանել մինչև հարյուրը։ Ես ինքնուրույն սովորում եմ դաշնամուր նվագել։ Ես կարող եմ վազել։

Թողնել մեկնաբանություն