Ա՜յ, ճպուռներ, ա՜յ մրջյուններ, Ամանորը մոտ է․․․

Ա՜յ, ճպուռներ, ա՜յ մրջյուններ, Ամանորը մոտ է․․․

Օրը՝ դեկտեմբեր 20

Ժամը՝ 12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի 1-ին հարկի սրահ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Դասվարներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան,Մարիամ Մանասյան

Օտար լեզվի դասավանդողներ՝ Վարդուհի Մարգարյան, Դիանա Ղազարյան

Երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Ծրագիր՝ «Ճպուռների ու մրջյունների ամանորյա պարահանդես»։ Ջ․ Ռոդարի «Երևակայության քերականություն» Պատճենում հնար։

Read more
Կավե տոնածառներ։

Կավե տոնածառներ։

Ամանորի ծեսին ընդառաջ համագործակցելով ընկեր Զառայի հետ՝ սպիտակ կավից ծեփեցինք տոնածառներ։ Աշխատանքի առաջին փուլում ծեփեցինք, մշակեցինք, այնուհետև կոճակներով փորձեցինք ձևավորել մեր տոնածառները, իսկ երկրորդ փուլում՝ թրծելուց հետո, գունավորեցինք:

Տեսանյութ՝

Վերջնական արդյունքը՝


Ծնողական սեմինար-հավաք

Ծնողական սեմինար-հավաք

Հարգելի ծնողներ, դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին հրավիրում եմ ծնողական սեմինար-հանդիպման:

Հանդիպման վայրը՝  Արևելյան դպրոց, 2․3 դասարան

Օրակարգում`

Ծնողական սեմիանար կազմակերպելու և անցկացնելու   կարգ

Սիրով սպասում եմ:

«Ձմեռ»։ Աթաբեկ Խնկոյան

«Ձմեռ»։ Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր:

Ծառը մերկացավ ­­­­­­­­­­­­————————————————————————

Առու, գետ լռեց —————————————————————————

2. Շարունակի՛ր  լրացնել  պակասող  բառերը:

Ծառը մերկացավ,

Զրկվեց ___________________________:

Ձյունի ____________________________

Իջան _____________________________ :

3. Պատասխանի՛ր  հարցերին:

Նմուշ՝ (ինչպիսի՞) ծառ – չորացած ծառ        

(ինչպիսի՞)____________________________ տերև

(ինչպիսի՞)____________________________ փաթիլ

(ինչպիսի՞)____________________________ ձյուն

(ինչպիսի՞)____________________________ գետ