Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Ձմեռ պապի: Ես Հախվերդյան Հայկն եմ: Ես շատ էի սպասում, որ ինքս քեզ նամակ գրեմ:

Այս տարի, եթե կարող ես, ինձ անակնկալ նվեր բեր: Իսկ կարո՞ղ է դու էլ ես նվեր ուզում: Ես կարող եմ քեզ համար նկարել:

Շատ կուզենայի քեզ տեսնել:

Քեզ շատ սիրող Հայկ:

Բարև Ձմեռ պապ։   Իմ անունը Սերժ է։  Ես  քեզ շատ  եմ  սպասել։ Այս տարվա ընթացքում բավականին խելոք եմ եղել, քանի որ արդեն մեծացել եմ։ Ձմեռ պապ դու գիտես, որ ես սիրում եմ ավտոմեքենաներով խաղալ և այս տարի ուզում եմ, որ ինձ Jeep wraGler ավտոմեքենա բերես։ 

Անհամբեր կսպասեմ քո գալուն։ 

Հակոբյան Սերժ

Բարև, իմ սիրելի՛ Ձմեռ պապ։ Ես Դանիելան եմ, արդեն սովորում եմ երկրորդ դասարանում։ Ձմեռ պապ  ես ուզում եմ, որ դու այս տարի ինձ համար բերես շատ ճամփորդական ու լավ օրեր։

Իսկ քո գալուն ես շատ եմ սպասում։

Հովակիմյան Դանիելա

Սիրելի՛ Ձմեռ պապիկ, քեզ գրում է Հայկ Բաբաջանյանը։ Ձմեռ պապ այս անգամ նամակս գրում եմ ինքնուրույն, քանի որ բավականին մեծացել եմ։ Ձմեռ պապ հուսով եմ չես հիվանդացել  և  կարող ես  հասնել   Ամանորին ։ Ինքս քեզանից ոչ մի բան չեմ ուզում, ուզում եմ, որ դա անակնկալ  լինի,  բայց հանկարծ շոր չբերես,  դու ինքդ էլ  գիտես որ ինձ շորը այդքան ել հետաքրքիր չէ, դրա փոխարեն  ինձ ինչ որ սպորտային բան կբերես։  Մոռացա ասել  շնորհակալություն  անցած տարվա նվերի համար։

Բաբաջանյան Հայկ

Բարև,  սիրելի՛  Ձմեռ պապ: Քեզ գրում է Մանուչարյան Դավիթը: Գիտես  ես  արդեն  մեծացել եմ, շուտով դառնալու եմ ութ  տարեկան:  Ես  շատ  էի  սպասել  այս  օրվան,

որ քեզ կարողանամ ինքնուրույն նամակ  գրեմ  և  շատ  շնորակալություն  հայտնեմ անցած

տարվա  համար, քանի որ  դու  ինձ  համար  շատ  նվերներ  էիր պատրաստել:   Այս տարի ուզում եմ, որ իմ նվերի արկղիկի մեջ քո ցանկությամբ մի հետաքրքիր բան պատրաստես:

Սիրով՝ քո թոռնիկ:

Մանուչարյան Դավիթ

Բարև, Ձմեռ  պապ :  Արի՛, ծանոթանանք: Ես Ստելլան եմ, իսկ դու գիտե՞ս, որ  ես շատ  եմ մեծացել: Ձմեռ   պապ   շնորհակալություն,  որ ձմեռն այս տարի շուտ եկավ, բայց ես անհամբեր սպասում եմ ձյան փաթիլներին:  Ձմեռ պապիկ   ես   ուզում եմ, որ մեր  ընտանիքը  առողջ    լինի:

Ջանվելյան Ստելլա

Read more
Ծիտ, որն այնքան էլ ծիտ չէր

Ծիտ, որն այնքան էլ ծիտ չէր

Կար-չկար մի ծիտ, որն այնքան էլ ծտի նման չէր։ Այդ ծիտը կատվի պես մլավում էր, շան պես պոչ ուներ, նապաստակի պես՝ ականջներ և իր հետ ոչ ոք չէր խաղում: Նա այնքան տգեղ էր, որ մի ընկեր էլ անգամ չուներ: Մի օր մի տեղից մի շուն եկավ և ասաց․

-Եթե մտնես ջուրը՝ կգեղեցկանաս և շատ ընկերներ կունենաս:

Ծիտը լսեց շանը և մտավ ջուրը։ Ջուրը մտնելուն պես ծիտը գեղեցկացավ և նմանվեց մյուս ծիտիկներին։

Այդ օրվանից հետո ծիտը շատ ընկերներ ունեցավ։

Մանուչարյան Դավիթ

Կար, չկար մի ծիտ կար, որը առյուծի գլուխ ուներ։ Ծիտն ուզում էր ազատվել այդ առյուծի գլխից, բայց չէր կարողանում։ Մի օր ծիտը մեկնեց ճամփորդության։ Նա անցավ լեռներով, գետերով, ապա հանդիպեց Աստծուն։ Աստված ասաց․

-Ինչո՞ւ ես եկել։

Ծիտն ասաց․

-Ուզում եմ մյուս թռչունների նման դառնալ։

Աստված լսեց և կատարեց թռչունի ցանկությունը։

Բաբաջանյան Հայկ

Մի առյուծի մազերով, երկար մորուքով ծիտ է լինում։

Նա բավականին մեծ էր, այնքան մեծ, որ հազիվ էր կարողանում թռչել և մի օր նա հանդիպեց արջին։

Արջն ասեց․

— Մտիր ջուրն ու նորմալ ծիտ կդառնաս։

Թռչունը մտավ ջուրն ու նորմալ ծիտ դարձավ։

Գալստյան Լեո