Օրը՝ 07․12․2022
Ժամը՝11։00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 2.3 դասարան
Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան
Խորհրդատու մասնագետ՝ Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝ կրթահամալիրի տեխնոպարկ
Նպատակը՝
- Համագործակցություն ինժեներական լաբորատորիայի հետ
- Ամանորյա ծեսին ընդառաջ պատրաստել անհատական փայտե խաղալիքներ
- Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նախապատրաստվել Ամանորի ծեսին
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում
- հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում
Անհրաժեշտ գործիքները՝
- փայտեր
- թելեր, կոճակներ
- բարակ վրձիններ
- գուաշ, ջրաներկ
Գործունեության նկարագրություն
Այցելելով ինժեներական լաբարատորիա՝ Գնել Հարությունյանի օգնությամբ սկսում ենք պատրաստել փայտե ամանորյա խաղալիքներ: Ենթարկում են աշխատանքները փոշուց մաքրման, մշակման:
Ստացված աշխատանքները սովորողները տանում են դասարան-լաբարատորիա: Այնտեղ իրականացնում են տեխնոլոգիական գործունեություն՝ ըստ իրենց նախընտրության գունավորում և ձևավորում են փայտե աշխատանքները:
Արդյունքը՝ դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում: